f

Անկախ

Ռեժիսորին բերման են ենթարկել իշխանության յուրացման փորձ նախապատրաստելու կասկածանքով․ քրեական գործ դեռևս հարուցված չէ


Երեկ Հանրապետության հրապարակից քաղաքացիական հագուստով ոստիկանները  բառացիորեն առևանգեցին ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին՝ առանց ծանուցման, առանց իրավական ընթացակարգերի բերման ենթարկելով ոստիկանություն։

Ոստիկանությունում պարզաբանել են, որ ռեժիսորի ազատությունները սահմանափակվել են իշխանության յուրացման փորձ նախապատրաստելու կասկածանքով, ինչը ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխանում է 300 հոդվածին և համարվում է ծանր հանցագործություն՝ 10-15 տարվա ազատազրկմամբ։

Հովհաննես Իշխանյանն ավելի ուշ ազատ է արձակվել։ Նրա շահերի պաշտպան Ռուբեն Մելիքյանն Անկախ-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին քրեական գործ հարուցված չէ, գործը գտնվում է նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետ մեջ, Հովհաննես Իշխանյանն էլ որևէ կարգավիճակով գործում ներգրավված չէ, նրա նկատմամբ չի կիրառվել խափանման միջոց։

«Անձն ազատ է արձակվել, իսկ դա նշանակաում է, որ այս պահին նույնիսկ կասկածյալի կարգավիճակ չունենք։ Ունենք քրեական գործի հարուցման նախապատրաստման փուլ։ Մեզ բանավոր տեղեկացվեց, որ նրան բերման ենթարկելը պայմանավորված է նրա ֆեյսբուքյան գրառմամբ»։

Ինչ վերաբերում է Հովհաննես Իշխանյանին ազատությունից զրկելու գործողություններին, իրավապաշտպանը նշեց, որ չնայած ինքն այդ գործողություններին ներկա չի եղել, բայց կարող է ասել, որ այն եղել է անհամաչափ, և ամենևին հասկանալի չէ, թե ինչ ընթացակագով է մեր երկրում տեղի ունենում մարդկանց ազատությունից զրկելու գործընթացը՝ կապված սոցիալական ցանցերի գրառումների հետ։

«Առհասարակ իրականացվում է՞ մոնիտորինգ, արդյո՞ք ոստիկանությունն ունի նման ստորաբաժանում։ Ես կարծում եմ, որ այս դեպքը ևս մեկ վկայություն է այն մտահոգությունների, որ մենք ունենք մարդու իրավունքների ոլորտում, ինչի վերաբերյալ օրեր առաջ մտահոգություն էր հայտնել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն։ Մենք ունենք լուրջ հետընթաց, ես կասեի՝ նույնիսկ գահավիժում մարդու իրավունքների ոլորտում»,-ամփոփեց իրավապաշտպանը։

Անկախ-ի հետ զրույցում Հովհաննես Իշխանյանն իրեն ոստիկանություն բերման ենթարկելու վերաբերյալ նշեց, որ իր ֆեյսբուքյան գրառումը պարզապես պատրվակ էր։ «Իրական պատճառն այն է, որ նոր տարածքներ են տալիս թշնամուն և դրա շրջանակներում փորձում են թուլացնել ցանկացած դիմադրություն, որ կարողանան հեշտ տալ տարածքները»,-կարծում է նա։

Դիտարկանը, որ իր գրառման մեջ նշված է եղել Թուրքիայի ներկայացուցիչներին Հայաստանից հեռացնելու կոչ՝ ռեժիսորը նկատեց, որ իրեն ազատությունից զրկելու հրահանգ տվողները, փաստորեն ընդունում են, որ իրենք Թուրքիայի ներկայացուցիչներն են Հայաստանում։

«Նոյեմբերի 9-ից հետո իհարկե ակնհայտ էր, որ մենք գործ ունենք թուրք-արբեջանական շահերը ներկայացնող տանդեմի հետ, որը պատրաստ է թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի տարածքները համարել թուրքական։ Նոյեմբերի 9-ին հաջորդած բոլոր գործողությունների տրամաբանությունը ևս համապատասխանում է դրան, սա էլ մի հավելյալ ապացույց էր»։

Հովհաննես Իշխանյանը շարունակում է պնդել կոչը, որ այս իշխանություններից պետք է շուտափույթ ազատվել։ «Խոսքս ուղղում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ վճռական տրամադրվել, քանի որ մենք գործ ունենք թշնամու հետ»։

Նշենք, որ վերջերս ռեժիսորը նկարահանել էր «Մարդ էղի» փաստավավերագրական ֆիլմը։ Նա չի բացառում, որ այդ ֆիլմը նույնպես կարող է իր նկատմամբ սկսված հետապնդումների պատճառնրից մեկը լինել։

«Ֆիլմը դավաճանի «Երկրի հակառակ կողմը» գրքում գրված խոսքերի, մինչև իշխանության գալը կամ իշխանության գալուց հետո նրա հայտարարությունները, խոսքերը ներկայացնող վիդեոարխիվների հիման վրա կատարված համադրություն է, որը ցույց է տալիս, թե ոնց է կազմակերպվել այս աղետը։ Գրքում, օրինակ, այնպիսի արտահայություններ կան, որոնցից կարել էր կռահել սպասվող աղետը։ Այն, ինչի վերածվեց մեր երկիրը․ դրա շուրջ նրա մտորումներն են այդ գրքում»։

Հարցին, թե արդյո՞ք մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններից, իրավապաշտպաններից ստացել է աջակցություն ոստիկանության կողմից իր նկատմամբ տեղի ունեցող գործողությունների հետ կապված, ռեժիսորն ասաց․ «Ոչ, այդ ՀԿ-ների ներայացուցիչների ծպտունները դուրս չի գալիս։ Երեկ միայն ՄԻՊ-ի գրասենյակից են եկել, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ հորեղբայրս է եղել, ինչպես նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ռեժիսորի խոսքով՝ հեղափոխությունից որոշ ժամանակ անց, երբ արդեն ակնհայտ էր, թե ուր է տանում այս ամենը՝ դատարանների շրջափակում, Աժ շրջափակում և այլն, մարդու իրավունքների, ժողովրդավարության հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ բանավեճերում վերջիններս իրեն հավաստիացնում էին, որ եթե հանկարծ իշխանությունը փորձի սահմանափակել իր պես մտածող մարդկանց ազատությունները և դիմի ճնշումներին, նրանք կանգնած կլինեն իրենց կողքին։

«Հիմա հասկանալի է, որ այդ մարդիկ գործում են ըստ ծրագրավորված կոդերի, և հնարավոր է, որ իրենք դա չեն էլ գիտակցում»,-ասաց ռեժիսորը։

Հովհաննես Իշխանյանի գրառումը, որը հիմք էր հանդիսացել նրան բերման ենթարկելու և հնարավոր քրեական գործ հարուցելու համար, հետևյալն էր․

«Հայաստան դաշինքը հիմա քննարկումներ ա անում:

Փորձեմ իրենց քննարկմանը մասնակցել:

Կոչ արեք բոլոր ուժերին ու հեղինակություն ունեցող անձերին իրենց բաժին կոչն անել սրանց հարկադրաբար էս գիշեր հեռացնելու համար: Միանալու համար յուրաքանչյուրի անունը տվեք թե՛ քաղաքացիների, թե՛ քաղ գործիչերի: Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի:

Մտնել սրճարաններ, ռեստորաններ, կինոթատրոններ, այլ սրահներ ու բոլորին կանչել Թուրքիայի ներկայացուցիչերին Հայաստանից հեռացնելու համար: Զուգահեռ ավտոերթերով իրազեկեք, որ գնում եք Երևանից դուրս շպրտելու սրանց:

Մարզերում մարդկանց հանեք ոտքի:

Թեկուզ մի հոգու չպիտի թույլատրվի բերման ենթարկել, ոչ առաջնորդներից, ոչ ժողովրդից:

Սա սրանց հեռացնելու գիշերը պիտի լինի,

սրանց հեռացնելու էներգիան բավարար կուտակված ա արդեն:

Դաշինքում բոլորը պիտի էդ վճռականությամբ տրամադրվեն, թե չէ երկրորդ բլից կրիգը կիրականանա շուտով, պիտի միայն շենքերը ազատագրելու մղում լինի:

Հուսով եմ կօգնի կարծիքս լուծում գտնելու ճանապարհին»։

 

 

Հովհաննես Իշխանյան ՀՀ Ոստիկանություն քրեական գործ Մարդու իրավունքներ ֆեյսբուքյան գրառում Հայաստան խմբագրի ընտրանի

Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Ավելին
Ավելին