f

Անկախ

Նիկոլ Փաշինյանն երեկ սարսափելի մի բացահայտում արեց․․


Նիկոլ Փաշինյանն երեկ սարսափելի մի բացահայտում արեց, որին սակայն հանրությունը կարծես ուշադրություն չդարձրեց։ Ի՞նչ էր ասում ՀՀ վարչապետի պաշտոնը զավթած թշնամին։ Նա ասում էր, իբր նոյեմբերի 16-ին Սիսիանի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման հետևանքով ՀՀ օկուպացված տարածքների «բալանսը» չի փոխվել։ Ինչպես 41ք/կմ կար օկուպացված, այդպես էլ մնացել է։ Փաշինյանը նույնիսկ ավելի հեռուն է գնացել՝ ասելով, թե ՀՀ տարածքներից 41ք/կմ օկուպացված է եղել նաև մինչև ադրբեջանցիների մայիսյան ներխուժումը։ Այսինքն, ըստ նրա, տարբերություն չկա, թե երբ ու որքան հողեր ու բարձունքներ են զավթել ադրբեջանական զինված ուժերը ՀՀ սուվերեն տարածքից։ Միևնույն է 41ք/կմ «բալանսը որևէ ձև չի փոխվել»։

Շատերը Փաշինյանի այս խոսքերը զուտ որպես բառախաղ և հասարակությանը մոլորեցնելու փորձ ընկալեցին։ Բայց դա ամենևին էլ այդպես չէ։ Նա խոսում է «բալանսի» մասին, հետո մանրամասնում՝«մայիսի 12-ից առաջ էլ շուրջ 40 և ավելի քառակուսի կիլոմետր տարածք Հայաստանի Հանրապետության եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ առաջին պատերազմի հետևանքներով կամ արդյունքներով… Պետք է ասել, որ առաջին պատերազմի արդյունքներով նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո»։ Փաշինյանը նաև ավելացրել է, որ «միջազգային հանրությունը», ըստ էության ասում է, որ՝ դե դուք նրանց տարածքներն եք վերցրել, նրանք՝ ձեր, մի ձև իրար մեջ պայմանավորվեք։

Եվ հիմա մենք հենց այդ «պայմանավորվելու» գործընթացի ականատեսն ենք դառնում։ Փաշինյանը երեկ շատ կոնկրետ բացահայտեց, որ Սովետական Ադրբեջանի՝ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքների փոխարեն թշնամուն ՀՀ այլ տարածքներ է զիջում։ Որքան հասկանում եմ, խոսքն այսպես կոչված անկլավների մասին է։ Եվ քանի որ Փաշինյանը չի կարող, օրինակ, Տիգրանաշենը իր քաղաքակիրթ գործընկերներին հանձնել, փոխարենը այլ տարածքներ է առաջարկել նրանց։ Բայց այնպես, որ «բալանսը» չխախտվի։ Իսկ ի՞նչ պետք է վերցնեին ադրբեջանը պայմանական Տիգրանաշենի փոխարեն։ Բնականաբար ռազմավարական և ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող դիրքեր և բարձունքներ։

Հիմա հասկացա՞ք ինչպես է լինում, որ թշնամին Սիսիանի ուղղությամբ ավելի քան 5կմ առաջ է գալիս, բայց դրանից ՀՀ օկուպացված տարածքների մակերեսը չի փոխվում։ Մնում է 41ք/կմ։ Ահա այդպես էլ լինում է։ Դե իսկ զոհերն ու գերիներն էլ այդ գործարքի «սիրուն փաթեթավորումն են» (մեղա քեզ, Տեր Աստված)։

վ

Հրանտ Մելիք-Շահնազարյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Սյունիքի մարզ Հայաստան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին