f

Անկախ

Հրայր Ալիխանյան․ «Հաջորդ մրցաշարերի ընթացքում կանեմ առավելագույնը՝ պայքարելով ոսկու համար»


Վերջերս Սերբիայում կայացած Մ23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 74 կգ քաշային կարգում տպավորիչ ելույթներով աչքի ընկավ և բրոնզե մեդալի արժանացավ երիտասարդ, հեռանկարային ազատ ոճային ըմբիշ Հրայր Ալիխանյանը։ 
Հայ մարզիկը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց  Ավստրիայից Սիմոն Մարչլի  հետ և ժամանակից շուտ հաղթեց 10:0 հաշվով:
Անկախի հետ զրույցում Հրայրը կիսվում է տպավորություններով՝ խոսելով առաջիկա  ծրագրերի մասին։


-Շնորհավորում ենք աշխարհի առաջնությունում մեդալակիր դառնալու  կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան եմ անցել՝ հավաքների մասնակցելով։ Մարզիչներիս օգնությամբ կարողացա լավ արդյունքի հասնել։ Անձնական մարզիչներիս՝ Արշակ Հայրապետկանի, Գառնիկ Շահնազարյանի, Արսեն Հովակիմյանի, հավաքականի մարզիչներ Էդգար Եբոքյանի և Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ բոլոր  փուլերն անցել եմ շատ լավ, թե՛ ֆիզիկական, թե՛ տեխնիկական, թե՛ հոգեբանական պատրաստությոնների առումով։


-Ձեր ելույթները, մրցակիցներին ինչպե՞ս կգնահատեք։ Ի՞նչը ստացվոց, ի՞նչը՝ ոչ։
-Մեկնել էի Սերբիա լավ տրամադրվածությամբ, հաղթանակի համար։
Առաջին գոտեմարտի մրցակիցս դուրս չեկավ գորգ, հավանաբար կշեռքի ժամանակ անձնական քաշ՛ն ավել էր եղել, հաղթանակը տրվեց ինձ։ Բոլոր մրցակիցներս բավական ուժեղ և պատրաստված մարզիկներ էին։ 2-րդը Ղազախստանի ներկայացուցիչն էր, նրա հետ բարդ մենամարտ ստացվեց։ Պարտվում էի սկզբում, վերջին վայրկյաններին կարողացա հաղթել։ Այնուհետև Ուզբեկստանը ներկայացնող մարզիկին հաղթեցի 10։0 հաշվով, կիսաեզարփակչում փոքր-ինչ հոգնածություն նկատվեց իրանցի  մարզիկի հետ պայքարում, որին զիջեցի 4։2։  Մեդալի համար պայքարում ամեն բան իր տեղն ընկավ։ Ավստրիան ներկայացնող ըմբիշին հաղթեցի 10։0 հաշվով։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը։
-Աշխարհի առաջնությունում նվաճած այս մեդալն անչափ  կարևոր է։ Հասկացա, որ կարող եմ  ավելի լավ արդյունքներ գրանցել, սխալներս կուղղեմ մարզիչների օգնությամբ և հաջորդ մրցաշարերի ընթացքում կանեմ առավելագույնը ՝պայքարելով ոսկու համար։


–Մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում  յուրաքանչյուր հաղթանակով ավելի է ընդգծվում մարզիկների դերը։ Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում ներկայացնում եք երկիրը։
-Պատասխանտվությունը, որը միշտ եղել է, առավել ևս հիմա, երկրի համար դժվար ու բարդ ժամանակներ են, մենք էլ մեր գործով ենք փորձում և փորձելու ենք ապացուցել, որ անկոտրում է հայի ոգին։ Ամեն ինչ անում ենք, որ երկրի պատիվը բարձր պահենք, դրոշը ծածանենք։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։    
-Այժմ մասնակցում եմ ուսումնամարզական հավքների  «Օլիմպավանում»։ Մի քանի օրից մեկնելու ենք Իրան՝ մասնակցելու բանակայինների աշխարհի առաջնոթւյանը։ Այս անգամ մասնակցելու եմ 79 կգ քաշային կարգում։ Այս մրցաշարից հետո մրցումից հետո պարզ կլինի, թե հետագայում ո՞ր քաշային կարգում հանդես կգամ։
Կանեմ առավելագույնն այս մրցաշարում հաջող հանդես գալու համար։ Առաջ Աստված․ առանց վնասվածքի հասնենք այնտեղ, մնացածը գորգը ցույց կտա։
 

Սպորտ ազատ ոճի ըմբշամարտ Սերբիա բրոնզե մեդալ խմբագրի ընտրանի հարցազրույց

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին