f

Անկախ

Իրենք իրենց վայելքները կշարունակեն նաեւ Սյունիքի բացակայության պայմաններում


Իլհամը խփեց Սյունիքի ամենանեղ հատվածին՝ Նիկոլին հասկացնելով, որ եթե միջանցքը չտա, ապա կկտրի ողջ Սյունիքը: Կտրել չի հասցնի, եթե վարչապետի պաշտոնը դեռեւս զբաղեցնողը գրավոր դիմի ռուսական օգնություն ստանալու խնդրանքով: Այս անգամ արդեն չդիմել չի կարող: Հայաստանում ռուսական բազայի ղեկավարի միջամտության շնորհիվ մարտերը կարծես թե դադարեցին: Բայց արդեն հանձնած տարածքները, իհարկե, հետ չենք ստանա: Նիկոլն էլ, բնականաբար, ոչինչ չի կարող անել՝ ավելի վատթար պայմաններով համառորեն կխնդրի չմեռցնել «սեփական» խաղաղության տեսլականը: Թուրքն էլ պայման կդնի՝ խաղաղ դարաշրջան ես ուզում՝ տուր միջանցքը: Եթե Նիկոլի մեջ գեթ մի պտղունց հայություն մնացած լինի, ապա պետք է հրաժարական ներկայացնի: Իհարկե, հրաժարական չի ներկայացնի․ այդ մի պտղունցն էլ է բացակայում՝ «ապագա կա ապագա»…


Միաժամանակ միջանցք տալ չի կարող, թեեւ տալուն մի ժամանակ դեմ չէր: Համենայնդեպս, «ոչ» չէր ասում, երբ Իլհամն էր խոսում դրա մասին: Տալ չի կարող, որովհետեւ դրան դեմ է արտահայտվել ռուսական կողմը: Նիկոլն ընկել է էն բանի մեջ, որի մեջ ընկնել ոչ մի մարդ չի ցանկանա: Ընկել է սեփական ապաշնորհության եւ սեփական խելքի պատճառով: «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» հիմար ու վտանգավոր թեզը վերջապես շատ ծանր խաղ խաղաց նրա գլխին: Եվ եթե էն բանն էլ չլինի, ապա ընկճախտը կա ու կա: Ու ինքն էլ հերթական անգամ ընկավ դրա մեջ: Բայց, որքան հասկանում եմ, արդեն սովոր է այդ վիճակի մեջ ընկնելուն եւ դրանից դուրս գալուն: Կարող է նույնիսկ դրանից սկսել է հաճույք զգալ՝ ի՞նչ իմանամ, ամեն դեպքում, մասնագիտությունս հոգեբանությունը չէ, թեեւ շատ է հետաքրքրել:

Կարծում եմ, որ հոգեբաններն անելիք ունեն՝ շատ անելիք: Թե՛ նրա առումով եւ թե՛ այս պայմաններում նրան հավատացողների ու վստահողների առումով: Խոսքը շարքային քաղաքացիների մասին է, ոչ թե գործադիրում ու խորհրդարանում հանգրվանած ուսապարկերի: Վերջիններս վայելում են իրենց կարգավիճակից բխող հաճելի կյանքը ու չեն էլ փորձում շեղվել Նիկոլի կողմից իրենց համար գծված հետագծից: Ի՜նչ հայրենասիրություն, ի՜նչ ազնվություն, ի՜նչ արդարություն, ի՜նչ ժողովրդավարություն… Դրանք միամիտ մարդկանց համար են՝ իրենք խելացի են ու պրակտիկ… Եթե այդպիսին չլինեին, ապա այս հոդվածը գրելու պահին Հայաստանն արդեն չէր ունենա Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով վարչապետ: Վարչապետ կնշանակվեր այն անձը, ով ունակ է մեզ հանել այս ստորացված ու թշվառ վիճակից:

Իսկ այդպիսի մարդիկ կան, եւ դրանցից մեկը, օրինակ, առաջին ազատամարտին է կազմակերպել մեզ հաղթանակ ապահոված բանակը:
Բայց ճիշտ այնպես, ինչպես բազմիցս սխալներ (մեղմ ասած) գործած Նիկոլը չի ներկայացնի հրաժարական, այնպես էլ նիկոլական ուսապարկերը հարվածի տակ չեն դնի իրենց վայելքները:

Իրենք իրենց վայելքները կշարունակեն նաեւ Սյունիքի բացակայության պայմաններում: Իսկ շարքային՝ նիկոլապաշտ զանգվածի տիպիկ ներկայացուցչի կարծիքով՝ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրված է նախկին իշխանությունների կողմից, Գորիս-Կապան ճանապարհահատվածի երկայնքով նոր տեղադրված անցակետերն ու մաքսակետերն էլ, բնականաբար, կրկին նախկինների մեղքով են: Նիկոլն էլ ստորագրել է, որպեսզի «25-30 հազար մարդու կյանք փրկի, որպեսզի Արցախը չկորցնենք, ճիշտ է արել»։

Վախթանգ Սիրադեղյան

 

Վախթանգ Սիրադեղյան Նիկոլ Փաշինյան Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին