Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը, որը մարտ ամսին ախտորոշվել էր կորոնավիրուսով, ամբողջովին բուժվել է COVID-19 վարակից: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալոթւյունը՝ հղում անելով իշխանական պալատի հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ բժիշկներն արդեն թույլատրել են Ալբեր Երկրորդին կարանտինից դուրս գալ:
«Իշխանն ապաքինվել է և իրեն լավ է զգում», - նշվել է տարածված հայտարարության մեջ։
Մարտի 19-ին հայտնի էր դարձել, որ Մոնակոյի 62-ամյա իշխան Ալբեր Երկրորդը վարակվել է կորոնավիրուսով:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: