f

Անկախ

Թուրքիան անտեսում է իր բարձրագույն դատարանի դատավճիռը Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ


Նորվեգիայի Օսլո քաղաքի «Ֆորում 18» կազմակերպության լուրերի ծառայությունը 2020 թ․ մարտի 25-ին հրապարակել է դոկտոր Մինե Յըլդըրըմի ծավալուն հոդվածը՝ բացատրելով Թուրքիայի կառավարության միջամտությունը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությանը, չնայած Սահմանադրական դատարանի որոշմանը, որ կառավարության միջամտությունը «չի եղել օրենքով նախատեսված և անհրաժեշտ ժողովրդավարական հասարակության մեջ»:

Երկու պոլսահայեր՝ Լևոն Պերճ Կուզուկօղլուն և Օհաննես Կարպիս Բալմումչյանը սկզբում հայց էին ներկայացրել Վարչական դատարան 2012 թ․ մարտի 27-ին: Դատարանը մերժեց հայցադիմումը՝ հայտարարելով, որ պատրիարքի ընտրությունը կարող է միայն տեղի ունենալ կոմայի մեջ գտնվող պատրիարքի մահվանից կամ պաշտոնաթող լինելուց հետո, չնայած որ 1863 թ․ օսմանյան ժամանակաշրջանի կանոններով՝  Հայոց պատրիարքի ընտրությունը կարող է տեղի ունենալ «պատրիարքի մահվան, հրաժարականի և այլ դեպքում»։ Հայցվորները բողոքարկեցին այս որոշումը, սակայն Վճռաբեկ դատարանը մերժեց այն 2015 թ․ նոյեմբերի 23-ին։

Երկու հայերն այնուհետև դիմեցին Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ նոր պատրիարքի ընտրության վերաբերյալ իրենց հայցի մերժումը պետության կողմից՝ իրենց կրոնի ազատության իրավունքի խախտում է: Դատարանը հօգուտ հայերի վճիռ կայացրեց հինգ տարի անց՝ 2019 թ․ մայիսին: Սակայն, Թուրքիայի ղեկավարներն անտեսեցին դատարանի կայացրած որոշումը: «Թեև դատավճիռը ներառում է այն կարևոր բացահայտումները, որոնք կապված են պետության կողմից հայ համայնքի ներքին գործերին չարդարացված միջամտության հետ, այն նաև հարցեր է առաջացնում, թե արդյոք Սահմանադրական դատարանը արդյունավետ տեղական դարման է, թե դերակատար, որը հարմար կերպով արգելափակում է դիմումները Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարան, դրանով իսկ փակելով դուռը միջազգային վերահսկողության համար», գրել է դոկտ․ Յըլդըրըմը։ «Պետությունը խոչընդոտել էր հայ համայնքին՝ ընտրելու իր կրոնական առաջնորդին 2009 թվականից, երբ այդ ժամանակվա պատրիարք Մեսրոբ Մութաֆյանը այլևս չէր կարող կատարել իր պարտականությունները հիվանդության պատճառով, մինչև 2019 թվականը, երբ համայնքը վերջապես ընտրեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանին որպես նոր պատրիարք»:

Ավելի քան զուգադիպություն է, որ Սահմանադրական դատարանն իր վճիռը կայացրեց 2019 թ․ մայիսի 22-ին՝ պետության կողմից 2019 թ․ մարտի 8-ին պատրիարքական ընտրությունները հաստատելուց  հետո, երբ մահացավ պատրիարք Մութաֆյանը։ Որոշման ժամանակի ընտրությունը նպատակ ուներ տպավորություն ստեղծել, որ պետությունը չի միջամտել նոր պատրիարքի ընտրությանը, և դատարանը չի ասել կառավարությանը, թե ինչ անել։

Իր որոշման մեջ Սահմանադրական դատարանը վկայակոչել է «1863 թ․ Կանոնակարգը՝ հայկական միլլեթի (էթնո-կրոնական համայնք) համար, միջազգային իրավական դրույթները, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և 1923 թ. Լոզանի Խաղաղության պայմանագրի դրույթները՝ Թուրքիայում ոչ մահմեդականների պաշտպանության համար», գրել է դոկտ․ Յըլդըրըմը:

Թուրքիայի Հանրապետության գոյության ընթացքում կառավարությունը որոշ կամայական փոփոխություններ է կատարել 1950, 1961, 1990, 1998 և 2019 թվականների պատրիարքական ընտրություններում։ «Ընտրությունների հրահանգները հիմնված էին 1961 թ․ սեպտեմբերի 18-ի Կառավարության որոշման վրա, որը տրվել էր միայն այդ տարվա պատրիարքական ընտրությունների համար և չէր պարունակում որևէ դրույթ հետագա ընտրությունների համար: Չնայած դրան, ներքին գործերի նախարարությունը շարունակել է օգտագործել այս հրամանը», գրել է դոկտ․ Յըլդըրըմը: Ներքին գործերի նախարարության կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշվում էր, որ իշխանությունների ձեռնարկած միջոցները բխել են «պետության կողմից կրոնական դաշտը կազմակերպելու որոշակի պարտավորությունից»:

Սահմանադրական դատարանը մերժեց այդ փաստարկը՝ որոշելով, որ իր վճիռը հիմնված է Թուրքիայի Սահմանադրության 24-րդ հոդվածի վրա, որը պաշտպանում է կրոնական ազատությունը, Լոզանի պայմանագրի 38-րդ հոդվածի վրա, որը վերաբերում էր կրոնի գործելակերպին, ինչպես նաև Եվրոպական դատարանի տարբեր վճիռների վրա: Բացի այդ, Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ «Պատրիարքի ընդհանուր փոխանորդի նշանակումը (2010 թ.) հայ համայնքի մրցակցային քաղաքացիական և հոգևոր նախաձեռնությունների շրջանակներում տեղի ունեցած գործընթացի արդյունք չէ, այլ՝ «պետության ճնշման հետևանք, որը հակասահմանադրական էր», նշել է դոկտ․ Յըլդըրըմը։ «Եզրակացության մեջ Սահմանադրական դատարանը գտել է, որ պետությունը չի կարողացել ցուցաբերել անհետաձգելի սոցիալական անհրաժեշտություն, որը ոտնակոխում է «հայկական ավանդույթների ոգին և հայ համայնքի կամքը»։ Ուստի միջամտությունը հայցվորների  կրոնի կամ հավատքի ազատության իրավունքին՝  պատրիարքական ընտրություններ անցկացնելու պահանջը մերժելու եղանակով, չի կարող համարվել համատեղելի ժողովրդավարական հասարակության պահանջների հետ, և այդպիսով խախտվել էր Սահմանադրության 24-րդ հոդվածը »:

Այնուամենայնիվ, նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշումից հետո պետությունը շարունակեց միջամտել պատրիարքական ընտրություններին: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հանդես եկավ նոր սահմանափակումով, որոշելով, որ միայն այն թուրքահայ եպիսկոպոսները, որոնք այդ ժամանակ ծառայում էին Թուրքիայում, կարող էին լինել պատրիարքարանի ընտրության թեկնածուներ ՝ դրանով իսկ թույլատրելի թեկնածուների թիվը իջեցնելով երկուսի։ «Սա հարյուր տոկոսով հակասում է Սահմանադրական դատարանի որոշմանը», ասել է սույն գործով փաստաբան Սեբու Ասլանգիլը։ Այնուամենայնիվ, պատրիարքական ընտրության Հայկական նախաձեռնող խումբը որոշեց չվիճարկել ներքին գործերի նախարարության որոշումը, որպեսզի ավելի չհետաձգի նոր պատրիարքի ընտրությունը:

Դոկտ․ Յըլդըրըմը եզրափակել է․ «Այս որոշումը բարձրացրեց Սահմանադրական դատարանի հեղինակությունը որպես բարձրագուն դատարանի, որը վճիռ է կայացնում ՄԻԵԴ-ի իրավագիտությանը համապատասխան։ Սակայն, կայացման ժամանակի պատճառով, դատավճիռը ոչ մի ազդեցություն չունեցավ անարդարության շտկման վրա, որին բախվել էր  հայ համայնքը։ Այն նաև փակեց Ստրասբուրգում ՄԻԵԴ-ին դիմում ներկայացնելու դուռը, դրանով իսկ խոչընդոտելով վճռի կատարման միջազգային վերահսկողությունը»:

Արդարև, ինչպես փաստում է իրավական ասացվածքը՝ «Արդարության ուշացումը՝ արդարության մերժում է»:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հարութ Սասունյան Ռեջեփ Թայիփ Էրդողան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին