f

Անկախ

Այս գործն ապագա չունի, ընդամենը ոստիկանների ցուցմունք կա, որեւէ տեսագրության մեջ այդ տղաները չեն հայհոյում. պաշտպան


«Հայաստան» դաշինքի անդամներին՝ Նարեկ Մանթաշյանին, Բագրատ Եսայանին և մի խումբ մարդկանց (թվով 10 մարդ), մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին  մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով):

Այս պահին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք մարշ նստավայրում ընթանում  է գործով առաջին դատական նիստը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սեռական հայհոյանք հնչեցնելուն, «Բ*ի տղա Նիկո՛լ» բացականչելուն:

«Դատարանը միանշանակ հիմքեր չունի այս անձանց դատապարտելու. «Այստեղ պարզելու բան չկա, ակնհայտ է, որ սա քաղաքական պատվեր է, հերթական բռնաճնշման դրսեւորումն է: Այդ անձինք բոլորը քաղաքական գործիչներ են, քաղաքական ակտիվ անձինք են եւ սա հերթական քայլն է նրանց լռեցնելու, ճնշելու: Բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել, որը նույնպես ճնշման գործիք է: Յուրաքանչյուր պահի այդ խափանման միջոցը կարող է փոխվել: Բոլորը զրկված են երկրից դուրս գալու հնարավորությունից: Սա ճնշում է,- ասաց այս գործով անցնող անձանց պաշտպանը:

Նրա խոսքով, հետաքրքիրն այն է, որ այդ «ողջույնի» խոսքից հետո մի քանի ամսի քննվում էր այս գործը, այս անձանց նկատմամբ մեղադրանքը ներկայացվեց, այնուհետեւ մի քանի օր առաջ տեղեկանում են, որ էլի մի շարք անձանց նկատմամբ, որոնք էլի ակտիվ տղաներ են, քրգործ է հարուցվել  նորից նույն օրվա հետ կապված. «Սա ծիծաղելի է, ստացվում է, որ այսքան ժամանակ չգիտեին՝ ովքեր են եղել, նոր են պարզել: Այս գործն ապագա չունի, որեւէ հիմք չկա, ընդամենը ոստիկանների ցուցմունք, որեւէ տեսագրության մեջ այդ տղաները չեն հայհոյում: Փորձ է արվում ներկայացնել, որ այս անձինք խուլիգաններ են, իրականում նրանք սրտացավ մարդիկ են, որոնք պայքարում են հանուն հայրենիքի»,-ասաց պաշտպանը:

Հայաստան Նարեկ Մանթաշյան Բագրատ Եսայան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին