f

Անկախ

Ես ինքս չեմ գոռացել «Բ-ի տղա, Նիկոլ», բայց դա չի նշանակում, որ համաձայն չեմ այդ բնութագրման հետ. Բագրատ Եսայան


Ես լավ չեմ հասկանում, թե ինչու եմ ներգրավված այս գործում, որովհետեւ մեղքի որեւէ անհատականացում այս քրգործում չկա, ընդամենը մեկ ոստիկան, քրգործի հարուցումից, կոնկրետ մեղադրյալների ներգրավումից ամիսներ հետո հանկարծ հիշել է, որ ինձ տեսել է այնտեղ այդ արտահայտությունը վանկարկելիս: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի անդամներին՝ Նարեկ Մանթաշյանին, Բագրատ Եսայանին և մի խումբ մարդկանց (թվով 10 մարդ), մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին  մասով (Խուլիգանություն): Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սեռական հայհոյանք հնչեցնելուն, «Բ*ի տղա Նիկո՛լ» բացականչելուն:

Եսայանի խոսքով, 79 էջանոց մեղադրական եզրակացության մեջ հիմնականը խուլիգանական դրդումներով իբր ես գոռացել եմ «Բ-ի տղա Նիկոլ»: Բայց պետք է ասեմ, որ ես ինքս չեմ գոռացել, որովհետեւ սովորություն չունեմ հասարակության մեջ այդպիսի արտահայտություններ անելու, որն ամենեւին չի նշանակում, որ համաձայն չեմ այդ բնութագրման հետ:

Երկրորդ, արդյոք այդ արտահայտությունը համապատասխանում է այն բնորոշմանը, ինչ որ դատախազությունը մեղադրական եզրակացությունով փորձել է ներկայացնել, այսինքն որ այդ արտահայտությունը սեռական բնույթի հայհոյանք է: Ես միջնորդելու եմ, որ որպես փորձագետ ներգրավել բանասերների, որպեսզի նրանք բացատրեն՝ ինչ է  նշանակում սեռական բնույթի հայհոյանք, որը ամեն ինչ կարող է լինել, բացի այդ «բ-ի տղա, Նիկոլ» արտահայտությունից: Որոշ անձանց դեպքում դա կարող է լինել իրականության ամրագրում, որոշների դեպքում նրանց հոգեվիճակի նկարագրություն, որոշ անձանց դեպքում նրանց կարգավիճակի, որոշ անձանց դեպքում նրան գործողությունների: Դա փողոցային սլենգում ընդունված արտահայտություն է, որով բնութագրում են որոշակի արարքներ թույլ տված անձանց: Իսկ  հայրենի հողեր հանձնելը ամբողջությամբ ընկնում է այդ բնորոշման հիմքում: Դա երբեք չի կարող համարվել սեռական բնույթի հայհոյանք»,-ասաց Բագրատ Եսայանը:

Նա կրածիք հայտնեց, որ այս գործը հենց սկզբում պետք է կարճվի. «Սրանով ուզում են նախադեպ ստեղծել իշխանության մասին նման բնութագրումները կանխելու համար, բայց ես վստահեցնում եմ, որ դա նրանց չի հաջողվի, որովհետեւ կարծիքի ազատության արտահայտման, եզրակացություններ, եզրահանգումներ անելու իրավունքը քաղաքացուց խլել չի հաջողվելու: Այս գործը ամենավատ սցենարով հասնել;ու է Եվրոպական դատարան»,- ընդգծեց ՀՅԴ անդամը:

Հայաստան Բագրատ Եսայան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին