f

Անկախ

«Տպավորություն ունեմ, որ Հայաստանին ժամանակ է տրվել համաձայնելու Ադրբեջանի նախապայմաններին»․ պատգամավոր


Այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն, անդրադառնալով նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիային ու դրա հետևանքներին, նշեց, որ նախ պետք է հասկանալ դրա պատճառները, ինչպես նաև այդ հարձակման ստեղծած նոր սպառնալիքները։

«Ի՞նչ իրավիճակում տեղի ունեցավ այս նոր ագրեսիան, ի՞նչ խնդիր է դրել Ադրբեջանն իր առջև։ Բացի այն, որ  բռնազավթում է տեղի ունեցել ՀՀ տարածքի նկատմամբ, ի՞նչ այլ սպառնալիքներ են ստեղծվել Հայաստանի համար։ Պետք է նաև հասկանալ, թե ինչո՞ւ ռազմական գործողություններից 2-3 օր անց փաստացի երկու տասնյակ մեր զինծառայողների մասին որևէ տեղեկություն չկա»,-հարցեր բարձրացրեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ բավականին մտահոգիչ են ադրբեջանական տելեգրամ ալիքներում տարածվող տեսանյութերը մեր զինծառայողներին խոշտանգումների ու բռությունների ենթարկելու վերաբերյալ, և ակնհայտ է, որ նրանց ֆիզիկական գոյությունը վտանգված է։ Այս առումով պատգամավորը կարծում է, որ հայ զինծառայողներին շուտափույթ հայրենիք վերադարձնելու հարցը պետք է լինի իշխանության գլխավոր խնդիրներից մեկը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի աջակցությամբ հրադադարի հաստատմանը, պատգամավորը հարց բարձրացրեց․ «Ի՞նչ գին է ունենալու այդ հրադադարը։ Ադրբեջանից եկող պաշտոնական հայտարարություններից տպավորություն ունեմ, որ Հայաստանին ժամանակ է տրվել համաձայնելու Ադրբեջանի նախապայմաններին կամ գործընթացներին, որոնք տեղավորվում են ադրբեջանական շահերի տիրույթում»։

Անդրադառնալով երեկ կառավարության նիստում սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի նոր առաջարկներ է ստացել Ռուսաստանից, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ դրանով Փաշինյանը փորձում է հանրության մոտ ստեղծել տպավորություն, թե գործընթացը տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր շահերի ներդաշնակեցման և ՀՀ շահերի տիրույթում, սակայն ինքը դրա հետ կապված լուրջ կասկածներ ունի։

Աբրահամյանը նաև նշեց, որ այս օրերին իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում, այդ թվում և տեղեկատվական մանիպուլյացիաների միոցով, որպեսզի ստեղծված իրավիճակի հետ կապված գլխավոր խնդիրը, այն է՝ ՀՀ տարածքների օկուպացիայի թեման, մղվի հետին պլան, և հանրային ուշադրությունը սևեռվի այս հարցի հետ կապված երկրորդական, երրորդական բաղադրիչների վրա։

«Եթե Ադրբեջանի այս վարքագիծը շարունակվի, միաժամանակ շարունակվի Hայաստանի իշխանությունների այս անարժանապատիվ կեցվածքը, 1-2 տարի հետո Ադրբեջանն առհասարակ դելիմիտացիա ու դեմարկացիա անելու անհրաժեշտություն չի ունենա, որովետև այն խնդիրները, որ այսօր Ադրբեջանը փորձում է լուծել թվացյալ բանակցությունների միջոցով, ուժի կիրառան միջոցով դրանք կլուծի»,-ասաց պատգամավորը։ 

 

Տիգրան Աբրահամյան ճեպազրույցներ Ազգային ժողով Պատիվ ունեմ խմբակցություն

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին