f

Անկախ

HRW-ի հիշեցումն Ադրբեջանին․ Ռազմագերիների հանդեպ բռնությունը ռազմական հանցագործություն է


Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Գեորգի Գոգիան, անդրադառնալով նոյեմբերի 16-ին ՀՀ տարածք ներխուժման արդյունքում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարմանը, հիշեցրել է, որ ռազմագերիների նկատմամբ բռնությունը ռազմական հանցագործություն է։ Այս մասին նա գրել է Twitter-ի միկրոբլոգում։

«Նոյեմբերի 16-ի մարտերից հետո, որոնք ամենասաստիկն էին Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, Ադրբեջանն առնվազն 13 հայ զինծառայողի է գերեվարել։ Սոցցանցերում հրապարակված բազմաթիվ տեսանյութերում երևում է, որ ադրբեջանական ուժերը դաժան և ստորացուցիչ վերաբերմունք են ցուցաբերում գերեվարվածների հանդեպ։ Ռազմագերիների նկատմամբ բռնությունը ռազմական հանցագործություն է»,- ասվում է գրառման մեջ։

Նա նշել է, որ «զազրելի տեսանյութերը», որոնք դեռ չեն հաստատվել անկախ աղբյուրների կողմից, վկայում են «հայ գերիներին ծեծի ենթարկելու հրմշտելու, ինչպես նաև նրանց նվաստացնելու մասին։

«Ըստ Ժնևի կոնվենցիայի, ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված անձանց պետք է տրվի ռազմագերու կարգավիճակ և նրանք պետք է հետ վերադարձվեն մարտական գործողություններից հետո։

Ադրբեջանը պետք է հետաքննի գերիների հանդեպ բոլոր չարաշահումները և պատասխանատվության ենթարկի մեղավորներին։ Հատկապես, որ որոշ զինծառայողներ հպարտությամբ են կատարում այդ գործողությունները և նույնիսկ չեն թաքցնում իրենց դեմքերը։ Ադրբեջանը նաև պետք է հարգի գերիներին խոշտանգելու և նվաստացնելու արգելքը»,- գրել է HRW-ի միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրենը։

Human Rights Watch հայ գերիներ Ադրբեջան հայ ռազմագերիներ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին