f

Անկախ

Հայ գիտնականները մշակել են սեյսմիկ ինտենսիվության տարածքային սանդղակ, որը հաշվի է առնում հայկական ճարտարապետաշինարարության առանձնահատկությունները


Հայ գիտնականների մշակած սեյսմիկ ինտենսիվության տարածքային սանդղակը հնարավորություն կտա ճիշտ գնահատել սեյսմիկ ռիսկը ՀՀ տարածքում  և դրա հիման վրա ունենալ բնակավայրերի օբյեկտիվ ճարտարապետական հատակագծեր, իսկ հնարավոր երկրաշարժի դեպքում ունենալ երկրաշարժի հետևանքների, այդ թվում և ֆինանսական վնասների հստակ գնահատում։

ՀՀ ԳԱԱ Ա․ Նազարովի անվան երկաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու, հայկական սեյսմիկ սանդղակի հեղինակ  Վանանդ Գրիգորյանն ասում է՝ դեռ Սպիտակի երկրաշարժի հետևանքները գնահատելիս են զգացել սեյսմիկ ինտենսիվության տարածքային սանդղակի կարիքը։

Երկրաշարժների հետևանքները գնահատվում են մի քանի չափանիշներով։ Ռիխտերի սանդղակը կամ մագնիտուդը երկրաշարժի էներգետիկ բնութագիրն է տալիս երկրի ընդդերքում։ Երկրաշարժի ուժգնությունը չափում են նաև երկրի մակերևույթի վրա տատանումների և տեղափոխությունների արագություններով։ Երկրաշարժի չափման մեկ այլ միջոց է բալականությունը։ Այն երկրի մակերևույթին երկրաշարժի թողած ազդեցության գնահատականն է։ Այն, ի տարբերություն մագնիտուդի, որակական չափանիշ է։ 

Սեյսմիկ սանդղակները սկիզբ են առել դեռ 19-րդ դարից։ Ներկայում բազմաթիվ սեյսմիկ սանդղակներ կան, որոնք երկրաշարժի հետևանքները չափում են 12 բալով, բացառությամբ ճապոնականը, որը 7 բալանի համակարգ է առաջարկում։ Հայաստանյան իրականությունում դեռևս նախորդ դարի 70-ականներից  սկսած կիրառվում է ռուսական MSK-64 սանդղակը։

«Սեյսմիկ սանդղակը հնարավորություն է տալիս շենքերի և կառույցների վնասվածության աստիճանի, մարդուն շրջապատող իրերի և բնության օբյեկտների, այդ թվում և ռելիեֆի միջոցով գնահատել տեղի ունեցած երկրաշարժի բալականությունը տվյալ տարածքում,- ասում է Գրիգորյանը։ -Ի տարբերություն մագնիտուդի, որը միարժեք է երկրաշարժի համար, բալականությունը  օջախում ավելի մեծ է, և որքան հեռանում ենք օջախից, այնքան բալականությունը նվազում է»։

Անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված նոր սանդղակի անհրաժեշտությունը, Գրիգորյանն ասում է՝ սեյսմիկ ինտենսիվությունը գնահատելիս  ներկայում առնչվում ենք խնդիրների հետ, որոնք МСК-64 սանդղակն ի զորու չէ լուծել։ 

«MSK-64 սանդղակում շենքերի 3 տիպերն են առանձնացվում, հիմնականում ըստ կոնստրուկտիվ հատկությունների»,- ասում է Գրիգորյանը՝ շեշտելով, որ բոլոր 3 տիպերի շենքերում էլ բացակայում են սեյսմակայունությանն ուղղված միջոցառումները։

Գիտության ու տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ շենքերն ավելի ու ավելի սեյսմակայուն են դառնում՝ սկզբունքորեն տարբերվելով MSK-64 սանդղակում նկարագրված շենքերից։ 

Սեյսմիկ ինտենսիվության տարածքային սանդղակի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև հայկական ազգային ճարտարապետաշինարարության առանձնահատկություններով։ 

«Մեր  ճարտարապետաշինարարական համալիրը չի համապատասխանում այնտեղ նկարագրված տիպերին։ Հայաստանում գոյություն ունեցող շենքերը չեն համապատասխանում MSK-64-ում  նկարագրված որևէ տիպի,- ասում է Գրիգորյանը։-Մենք այլ մոտեցումներով ենք կառուցում, այլ շինանյութերով, օրինակ՝ տուֆով։ Արդյունքում՝  հատկապես 1-2 հարկանի տները, որոնք կարող են հանդիսանալ երկրաշարժի ինտենսիվության գնահատման չափորոշիչ, որևէ սանդղակի շենքերի դասակարգման մեջ չեն կարող մտնել»։

Գրիգորյանն ասում է՝ այդ խնդրի հետ առնչվել են, երբ Սպիտակի երկրաշարժից հետո սկսել են ուսումնասիրել, թե ինչպիսին է եղել երկրաշարժի բալականությունը տարբեր բնակավայրերում։ «Մենք մշակեցինք հատուկ մոտեցում, որ  կարողանանք տվյալ վայրում տեղի ունեցած երկրաշարժի ինտենսիվության  վերաբերյալ  օբյեկտիվ գնահատական  տանք»,- ասում է Գրիգորյանը։

Հարցին՝ արդյոք պետությունն է գիտնականներին տարածքային սանդղակ ստեղծելու պատվեր իջեցրել, Գրիգորյանը բացասական պատասխան է տալիս։ Ասում է՝ գործընթացը նախաձեռնել է՝ ելնելով Սպիտակի երկրաշարժի հետևանքների ուսումնասիրության և վերլուծության արդյունքներից։ Սանդղակի նախնական տարբերակը հաշվի է առնում վերը նշված երկու գործոնները։ «Կուզենայի, որ այդ սանդղակի մշակման գործում ներգրավված լինեին շատ մասնագետներ համապատասխան որակավորումով, որպեսզի կարողանայինք լիարժեք հավաստիություն տալ սանդղակին, որը կարևոր գործիք է հետագայում երկրաշարժի ինտենսիվությունը գնահատելու համար»,- ասում է Գրիգորյանը՝ հավելելով, որ սանդղակը մշակելիս համագործակցել է շինարարների հետ։ 

Հարցին՝ արդյոք սեյսմիկ ինտենսիվության գնահատման տարածքային սանդղակն առաջիկայում կիրառության մեջ կտեսնենք, Գրիգորյանը դժվարանում է պատասխանել․ սանդղակի գոյությունը պետական կարիքներից է բխում, բայց, ամեն դեպքում, նման պատվեր չի իջեցվել գիտությանը։ 

«Սանդղակները շատ սերտ առնչություն ունեն այսօր գործող սեյսմիկ վտանգի քարտեզի և սեյսմակայուն շինարարության նորմերի հետ։ Քաղաքաշինության կոմիտեն շինթույլտվության համար  պետք է ունենա  2 փաստաթուղթ՝  սեյսմիկ վտանգի քարտեզը և սեյսմիկ շինարարական նորմերը»,- ասում է Վանանդ  Գրիգորյանը՝ նշելով, որ տարածքային սանդղակի շնորհիվ այդ փաստաթղթերն օբյեկտիվ հիմք կունենան։

 

Վանանդ Գրիգորյան խմբագրի ընտրանի գիտություն երկրաֆիզիկայի ինստիտուտ ՀՀ ԳԱԱ սեյսմիկ անվտանգություն

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին