РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սննդաբան Նադեժդա Ցապկինան խոսել է այն մասին, թե ում է հակացուցված չիլի պղպեղով համեմված ուտեստները։ Գրում է Газета.ру-ն:
Նա զգուշացրել է, որ չիլի պղպեղը խորհուրդ չի տրվում աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող մարդկանց։ Կծու համեմունքները գրգռում են մարսողական համակարգի լորձաթաղանթները, ինչը կարող է սրել ստամոքսի, աղիների, տասներկումատնյա աղիքի խոցը։
Բացի այդ, համեմունքից պետք է հրաժարվեն հիպոտոնիկ և առիթմիայով հիվանդները:
Սակայն կծու պղպեղը A, B, C վիտամինների աղբյուր է, որոնք արագացնում են արյան շրջանառությունը, ինչը նվազեցնում է աթերոսկլերոզի վտանգը, նշել է Ցապկինան։
«Բացի այդ պղպեղի բաղադրության մեջ պարունակվող նյութերը ազդում են լորձաթաղանթների վրա, ինչը նպաստում է արյունատար անոթների ամրացմանը»,- շարունակել է Ցապկինան։ Ընդարձակելով անոթները՝ կարգավորում է ճնշումը՝ իջեցնելով այն։ Այնպիսի նյութերը, ինչպիսիք են կապսաիցինոիդները, բակտերիաների վրա ազդելով կծու հատկություններ հաղորդելով, սպանում են դրանք»,- հավելել է փորձագետը՝ չիլի պղպեղն անվանելով հիանալի հակամանրէային միջոց:
Ավելի վաղ սննդաբան Նատալյա Քուշնիրը ռուսներին զգուշացրել էր ձիթապտղի վտանգի մասին։