f

Անկախ

Բաղձալի, բայց ոչ հասանելի Եվրոպան․ հազարավոր միգրանտներ մեկ ամիս է, մնացել են Բելառուսի և Լեհաստանի միջսահմանային գոտում


Միգրացիոն հոսքերի ուղղորդումը ԵՄ հետ հարաբերություններում դարձել է ամենաազդեցիկ «զենքերից» մեկը։ Իսկ մարդու իրավունքների ջատագով Եվրոպան, երբ հարցն իր շահերին է առնչվում, մոռանում է մարդասիրություն, միջազգային իրավունք և մարդու իրավունքներ ասվածը։ Արդեն գրեթե մեկ ամիս է, Մերձավոր Արևելքից, մեծամասամբ Իրաքից եկած շուրջ երկու հազար միգրանտներ, հիմնականում կանայք և երեխաներ, մնացել են Բելառուսի և Լեհաստանի սահմանի միջև՝ չունենալով կեցության տարրական պայմաններ, սնունդ, տաք հագուստ։ Հանուն եվրոպական ապագայի հայրենիքում ամեն ինչ վաճառած միգրանտները վերադառնալ չեն ուզում, Եվրոպայում էլ նրանց ոչ սպասող կա, ոչ էլ ընդունող։ Չեն ազդում նաև բառացիորեն ծնկաչոք աղերսները սահմանապահների առջև, օգնության կոչերը՝ ուղղված ԵՄ առաջատար երկրներին։ 

Ի՞նչ է կատարվում բելառուսա-լեհական սահմանին

2021-ի գարնանից ի վեր մերձավորարևելյան երկրներից մարդիկ զանգվածաբար Մինսկ են ժամանում՝ հույս ունենալով, որ կկարողանան հեշտությամբ հատել հարևան ԵՄ երկրներից որևէ մեկի սահմանը։ Նրանց նպատակակետը, սակայն, ոչ թե Բելառուսի հարևան Լեհաստանը, Լատվիան կամ Լիտվան են, այլ Գերմանիան։ Իրավիճակը սրվել է նոյեմբերի սկզբից, երբ փախստականները մինչև 200 հոգանոց խմբերով փորձել են հատել Լեհաստանի սահմանը, իսկ ձախողվելուց հետո իմպրովիզով ճամբար են հիմնել միջսահմանային գոտում։

 Սահմանի անօրինական հատման փորձերը շարունակվում են մինչ օրս։ Վերջին օրերին Լեհաստանի իշխանությունների հավաստմամբ՝ անօրինական միգրանտները փոխել են սահմանահատման փորձերի մարտավարությունը։ Այժմ բազմաթիվ փոքր խմբերով միանգամից փորձում են հատել սահմանը տարբեր տեղերում։

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին սահմանապահ ծառայությունից բացի կենտրոնացրել է 15 հազար զինծառայողների։ Անօրինական միգրանտների դեմ կիրառվում է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, ձայնային ռումբեր և անգամ դատարկ կրակահերթեր։ Միգրանտներն, իրենց հերթին, լեհ սահմանապահների ուղղությամբ են նետում քարեր ու փայտեր և այն ամենը, ինչ հայտնվում է ձեռքի տակ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ այդ երկրում ներկայում շուրջ 7000 փախստական կա, որից 2 հազարը՝ միջսահմանային «թակարդում»։ 

Բելառուսի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում սահմանին մնացած երկու հազար քաղաքացիներին ընդունել, խոստանալով, որ մնացած հինգ հազարին կուղղորդեն վերադառնալ իրենց քաղաքացիության երկրներ։ ԵՄ-ում, սակայն, այս առաջարկին կողմ չեն։ Լուկաշենկոն և Մերկելը խնդրի վերաբերյալ երկու անգամ բանակցել են հեռախոսով, սակայն ապարդյուն։ Փոխարենը, ԵՄ-ն 700 հազար եվրո կհատկացնի՝ սահմանին հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված փախստականների կարիքները հոգալու համար։ Արդեն հայտնի է, որ գումարի մի մասը նպատակին կուղղվի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջոցով։ 

ԵՄ երկրները սահմանին ստեղծված միգրացիոն ճգնաժամի համար մեղադրում են Բելառուսի իշխանություններին և ՌԴ նախագահին։ Եվրոպական կողմը պնդում է, որ Բելառուսի սահմանապահներն անգամ աջակցում ու ուղղորդում են փախստականներին, թե ինչպես կարող են հատել սահմանը։ Բելառուսի նախագահը մեղադրանքները չի հերքել և ոչ էլ հաստատել է՝ նշելով, որ գուցե բելառուս սահմանապահները ունակ են կարեկցանքի։

Հայտնի է, որ ԵՄ-ն  պատժամիջոցներ կկիրառի միգրանտներին Մինսկ տեղափոխած ավիաընկերությունների և տուրիստական ընկերությունների նկատմամբ։ Արդեն իսկ մերձավորարևելյան մի շարք երկրներից արգելվել են  Իրաքի քաղաքացիների թռիչքները դեպի Մինսկ։ Իսկ Իրաքի իշխանությունների ջանքերով 450 քաղաքացի է վերադարձել այդ երկիր։ Միգրանտների մեծամասնությունը, սակայն, Իրաք վերադառնալ չի ուզում։ Մեծամասամբ այն պատճառով, որ ծախսել են վերջին ունեցվածքն ու խնայողությունները՝ Մինսկ հասնելու համար, օրինակ՝ տուրիստական ընկերությունները յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար այդ երկրի իշխանություններին են վճարում 1500 եվրո, որպեսզի նրա՝ անօրինական միգանտ դառնալու պարագայում այդ գումարով կազմակերպվի իրավապահների կողմից նրան փնտրելու և հայրենիք վերադարձնելու գործընթացը։ 

Բելառուսը վրե՞ժ է լուծում

Արևմուտքում համոզված են՝ Լեհաստանի հետ, նույնն է, թե ԵՄ հետ սահմանին ստեղծված ճգնաժամը Բելառուսի վրեժն է Եվրոպական երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների համար։ Նշենք, որ 2020-ի օգոստոսին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Բելառուսի ու Լուկաշենկոյի դեմ մի շարք պատժամիջոցներ են սահմանվել, քանի որ ԵՄ երկրները համարում են, որ Լուկաշենկոն ոչ լեգիտիմ նախագահ է։ Իսկ այս տարվա մայիսին Բելառուսի իշխանությունները վայրէջք պարտադրեցինիրենց օդային տարածքով Աթենքից  դեպի Վիլնյուս թռչող օդանավին՝ պատճառաբանելով, որ ինքնաթիռի ականապատված լինելու մասին տեղեկություններ են ստացել։ Վայրէջքից հետո, սակայն, լուրը հերքվեց, փոխարենը ձերբակալվեց բելառուս ընդդիմադիր գործիչ Ռոման Պրոտասևիչն ու նրա ռուս ընկերուհին։ Հաջորդող սկանդալից հետո էլ, ըստ տեղեկությունների, Բելառուս սահմանապահներին բանավոր հրահանգվել է չխոչընդոտել անօրինական միգրանտների՝ ԵՄ երկրներ անցնելու փորձերին։ Ամիսներ անց սահմանին հազարավոր անօրինական միգրանտներ են, որոնք փակուղային իրավիճակում են․ ԵՄ-ում համառորեն նրանց ընդունելուց հրաժարվում են, միջազգային մարդասիրական ու իրավապաշտպան կառույցներն էլ նրանց  առաջարկում են կամ հայրենիք  վերադառնալ, կամ ապաստան հայցել Բելառուսում։ Երկու տարբերակն էլ միգրանտների համար անընդունելի է։ 

 

Եվրոպա Լեհաստան Բելառուս միգրացիոն ճգնաժամ Աշխարհում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին