f

Անկախ

«.ԻԿՈԼԱՎԱՐԱԿ»


Ծանր բան է «.իկոլավարակը»: Դրա վիրուսը բացարձակ սպանիչ է: Այն իր մեջ ամփոփում է ստախոսության, երկերեսանության, կեղծավորության, ահագության, նախանձի, չարության, զազրախոսության, փնթիության, մարդատյացության, աչքը մշտապես ուրիշի ունեցվածքի վրա լինելու կամ ընչաքաղցության, «շարիկովության» ու «շվոնդերության», անպատասխանատվության, դատարկախոսության, ապազգայնության, ստամոքսմտության, քծնանքի (ոռմտնության) հատկանիշները: Ցանկացած հասարակության և ինքնիշխանություն ենթադրող հասարակարգի համար դրանցից յուրաքանչյուրը վտանգավոր է ինքին: Բայց նման խտությամբ ամփոփված լինելով՝ «.իկոլավարակը» դառնում է 100 տոկոսանոց մահացու:

Այսպես ասած՝ «կլինիկական փորձարկումները» լիարժեք ապացուցում են նշված թեզը: Իսկ ամենից ցայտուն և առարկայական ապացույցը վարի տրված Արցախն է ու առցանց ռեժիմով վարի գնացող Հայաստանի Հանրապետությունը՝ Մեծ Հայքի վերջին՝ 1/10-րդ բեկորը, որի վրա դեռ ավտոխտոն հայ բնակչություն կա:

Այս ախտի դեմ համաճարակաբանությունը գրեթե անզոր է: Չկա ոչ մի պատվաստանյութ, չկա ոչ մի այնպիսի դեղամիջոց, որը թույլ կտա դրա դեմն առնել:

Ճիշտ է, կան միջոցներ, որոնք թույլ են տալիս հաղթահարել «.իկոլավարակը» կամ կանխել դրա առաջացումն ու տարածումը, կամ այն պահել վերահսկողության տակ, այսպես ասած՝ լոկալ-պերիֆերիկ օջախներում, ապա նույն այդ օջախներում հեռատեսորեն պայքարել դրա դեմ ու գործնականում չեզոքացնել:

Այդ միջոցները սակայն խիստ աշխատատար ու ժամանակատար են և կիրառելի չեն Հայաստանի ներկայիս օրհասական պայմաններում: Խոսքը, հասկանալի է, այն միջոցների մասին է որոնք կոչվում են ազգային հենքով որակյալ կրթություն և ավանդական ու համամարդկային հենքով՝ դաստիարակություն: Այնպես չէ, որ Հայաստանում չեն եղել այդ միջոցները, սակայն դրանց կիրառումը տևականորեն կամ ձևական բնույթ է կրել, կամ կիրառվել է «մատների արանքով»:

Մյուս միջոցը վիրահատական է: Վիրահատական մեթոդը «.իկոլավարակի» դեպքում կիրառվում է առանց անզգայացման, այդ թվում՝ առանց տեղային անզգայացման ու կրում է խիստ ցավոտ, առանձին դեպքերում, ցավոք, արյունատար բնույթ: Սակայն դա ախտահարված հասարակական օրգանզմի մահը թույլ չտալու, իսկ հեռանկարում նաև ապաքինելու և վերականգնելու միակ ձևն է: Ուրիշ ձև չկա՛: Պարզապես չկա:

Հա, ի դեպ, կարևոր մի նկատառում. եթե իսկապես ցանկանում եք պայքարել «.իկոլավարակի» դեմ, ապա, ինչպես ասվեց՝ վիրահատական միակ արդյունավետ մեթոդը կիրառելու որոշում հնարավոր է ընդունել միայն այն դեպքում, եթե կարողանաք կամ ուժ գտնեք վեր կանգնել զանազան պայմանականություններից, այդ թվում՝ «սահմանադրական եղանակներից»: Երբ դրված է մեռնելու կամ չմեռնելու խնդիր, «սահմանադրական եղանակները» կաշկանդում են չմեռնելուն նպատակաուղղված քայլերը:

Թերևս հասկանալի է, որ «.իկոլավարակի» դեպքում, որքան էլ դա տարօրինակ չհնչի, «լինե՞լ, թե՞ չլինել»-ու ընտրությունը կատարում է դեռևս կյանքի նշաններ դրսևորող «օրգանիզմը», իր՝ չախտահարված այս կամ այն հատվածով:

Առաջիկայում կփորձեմ նկարագրել նաև «.իկոլավարակով» ախտահարվելու որոշակի նշաններ:

Արմեն Հակոբյան

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին