f

Անկախ

Բարձրագույն դատական խորհուրդը չի խրախուսում դատավորների գործունեության, այսպես կոչված, վարկանիշավորումը


Այսօր ««HelpCourt» դատական վարկանիշավորման համակարգի»» ֆեսյբուքյան էջում տարածվել է հայտարարություն՝ «ՊԱՐԳԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԽՈՍՏՈՒՄ» վերնագրով, որի հեղինակները դրամական պարգև են խոստանում այն անձանց, որոնց հաղորդումների հիման վրա, իրենց բնորոշմամբ, «ցածր վարկանիշ» ունեցող դատավորների նկատմամբ կհարուցվեն կարգապահական վարույթներ:

Բարձրագույն դատական խորհուրդը դատապարտում և անընդունելի է համարում նման հրապարակումները, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված գործընթացների համար վճարներ սահմանելը՝ նման գործելաոճը համարելով վտանգավոր ինչպես դատական իշխանության անկախ գործունեության ապահովման, այնպես էլ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու, դրանք քննելու և լուծելու գործընթացների տեսանկյունից: 

 ««HelpCourt» դատական վարկանիշավորման համակարգի»՝ վերը նշված հայտարարությանը կից օգտագործվել է Բարձրագույն դատական խորհրդի տարբերանշանը, որի արդյունքում կարող է տպավորություն ստեղծվել, թե Խորհուրդը որևէ առնչություն ունի այս հայտարարության հետ: Պահանջում ենք անհապաղ հեռացնել հայտարարությանը կցված տարբերանշանը և կոչ անում զերծ մնալ Խորհրդի անունը շահարկելուց:

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի խրախուսում դատավորների գործունեության, այսպես կոչված, վարկանիշավորումը՝ այն համարելով խիստ սուբյեկտիվ և կողմնակալ գործընթաց, քանի որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն արդեն իսկ շատ մանրամասն կանոնակարգում է դատավորների գնահատման կարգը: 
Միևնույն ժամանակ, Խորհուրդը կարևորում է փաստաբանության դերը Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության ամրապնդման գործում և հույս հայտնում, որ փաստաբանական համայնքի ֆինանսական միջոցները և ջանքերը կօգտագործվեն ՓՊ-ի կանոնադրական նպատակներին խիստ համապատասխան։

 

ԲԴԽ դատավոր վարկանիշ Հայաստան

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին