Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 23-ին ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նախաձեռնած արտահերթ նիստին մեկ րոպե լռությամբ հարգեց նախօրեին զոհված զինծառայողի հիշատակը։
Նշենք, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում, ինչի հետեւանքով զինծառայողներից մեկը մահացու վիրավորվել է: Պարզվել է, որ դա 2002 թվականին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Սաֆարյանն է: