f

Անկախ

Երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել, որից մասնակիցները հեռացել են ծանր տպավորություններով. Պեպանյան


Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԼԱՎ ԼՈՒՐ. ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱԼԵՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱՌՈՒՅՑԸ

 

Երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել, որից մասնակիցները հեռացել են ծանր տպավորություններով և իրար մեջ ասել են, թե չեն ճանաչում իրենց իմացած Նիկոլ Փաշինյնին: Իսկ նման տարակուսանքի պատճառը եղել է հետևյալը.  Փաշինյանն ասել է, թե երկրում ստեղծված ծանր վիճակը պահանջում է փոխել իշխանությունների վարքը: Նա ասել է, մասնավորապես, որ հարկավոր է դադարեցնել ժողովրդին սևի և սպիտակի բաժանել, պահանջել է բոլոր տեղերից  հեռացնել Այո-ի երգը, քանի որ այնտեղ օգտագործվում է  հրոսակ բառը, հրահանգել է դադարեցնել ՍԴ անդամների, հատկապես դրա նախագահի վարկաբեկումները և քննչականից պահանջել է փակել այդ թեմայով բոլոր գործերը՝ ասելով՝ բան էր, արել ենք:

 

Կրթության նախարարին կշտամբել է հայոց պատմության դասավանդումը բուհերից հանելու առաջարկի համար՝ ասելով, որ բուհը մասնագետից բացի, նաև իր ազգի պատմությունն իմացող, ազգային մտածողութամբ քաղաքացի պիտի պատրաստի: Ապա նա ասել է, որ անձամբ նամակ կգրի ու մեծ խորհրդակցության կհրավիրի ՀՀ բոլոր լուրջ քաղաքագետներին, տնտեսագետներին, հոգեբաններին, սոցիոլոգներին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, և կհորդորի միասնական ջանքերով մշակել երկիրն այս վիճակից հանելու ծրագիր: Նա սաստել է Ստեփան Սաֆարյանին հանրային խորհրի նախագահի պաշտոնում քաղաքական չեզոքություն չպահպանելու և կյանքի գնով իրեն պաշտպանելու ջանքերի համար:

 

Արսեն Թորոսյանից պահանջել է հրապարակավ ներողություն խնդրել ժողովրդից  այն բանի համար, որ ինքն ասել էր, թե կորոնավիրուսը լուրջ հիվանություն չէ և լուրջ քայլեր նախաձեռնելու կարիք չկա. Նա նաև նախարարից պահանջել է իր երեխաներին դպրոց ուղարկել, ինչպես որ հայտարարել էր ժամանակին: Իսկ ինչ վերաբերում է իրեն, ապա նա հայտարարել է, որ ինքը ևս հրապարակային ներողություն կխնդրի պինցետի և շան համար: Ինչ վերաբերում է շնաբարո դուրսպրծուկ, լիզել և նման բառերին, ապա նա լեզվի կոմիտեին հանձնարարել  է դրանք այլևս հեռացնել բոլոր բառարաններից և մոռացության մատնել:

 

Նա ասել է նաև, թե հերիք է անիմաստ ընկնենք Ռոբերտ Քոչարյանի ետևից, քանի որ եթե մարդ ենք նստացնում սահմանադրական կարգը տապալելու համար, ապա հարկավոր  սկսել ԼՏՊ-ից:

 

Նա մտահոգություն է հայտնել, որ Արցախում նախագահ չի ընտրվել Բալասանյանը, քանի որ, ինչպես ինքն է ասել այդ փակ ժողովում, ճիշտ է, ինքը չունի Բալասանյանի հետ, բայց միայն նա կարող էր ապահովել Արցախի անառիկությունը:

 

Փաշինյանը դիմել է համապատասխան կառույցներին, որպեսզի գտնեն հնար Մելի մասին ֆիլմի նկարահանմանը ՀՀ մասնակցությունը չեղարկելու համար, քանի որ նշել է, որ հինավուրց հայ ժողովրդին պատիվ չի բերում այլասեռումներին ընդառաջելը և թե հայ պատանին պիտի դաստիարակվի առողջ ազգային արժեքներով: Նույն նպատակով պահանջել է արմատապես դադարեցնել ԼԳՏԲ քարոզը երկրում, ասելով, որ ժողովուրդը դրա համար չէր ելել պայքարի: Նրա այս պահանջից խորհրդակցության մասնակիցների մեծ մասին քրտինք է պատել:

 

Փաշինյանը պահանջել է ԱԺ ԻՄ քայլի պատգամավորներից ու նաև կոնկրետ մի մարզպետից այլևս առանց մտածելու չմոտենալ բարձրախոսին, ինչի առիթով իրեն զգուշացրել են, որ այդ դեպքում ԱԺ-ն կդառնա համրերի դպրոց: Այդ դեպքում, ասել է Փաշինյանը, կհետևենք քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի դեռևս 2019 թ հունվարին արած առաջարկին և ԱԺ նիստերը կանենք դռնփակ՝ առանց լրագրողների:

 

Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին հանձնարարել է վերջ տալ միակողմանիությանը և իր հաղորդումներում ապահովել քաղաքական բոլոր բևեռների  հավասար մասնակցությունը, ինչից վերջինիս սիրտը վատացել է:

 

Փաշինյանն ասել է, որ ներողություն է խնդրելու այն ամուսիններից, որոնք գիշերը քնում են իրար ծոցում, բայց զրկված են եղել նույն  տաքսիով տեղաշարժվել; Այդ միջոցին պարետը ձևացրել է, թե գրիչը ցած ընկավ:

Վերջում Փաշինյանն ասել է, որ ինքը դադարելու է ամեն հարցով լայվ մտնել կամ ստատուս գրել: Հերիք է ես ձեր բոլորի տեղ աշխատեմ,- հոխորտացել է նա,- ոլորտ եք ղեկավարու՞մ՝  բարի եղեք նաև հրապարակային խոսք ասել սովորել:

 

Ստանալով այս լուրը, այն ճշտելու նպատակով կապվեցինք հայտնի քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանանի հետ,պարզելու համար, թե արդյոք ինքը ևս  մեծ խորհրակցության մասնակցելու հրավեր ստացե՞լ է: Նա ասաց, որ այո, այսօր առավոտյան իրեն զանգել են կառավարությունից , ներողություն են խնդրել, որ չեն արձագանքել 2018-ի ամռանը Նիկոլ Փաշինյանին ուղարկած իր երկու անչափ կարևոր նամակներին և առաջարկել են մեծ ժողովի առաջիկա նիստին ներկայացնել երկրի վերափոխման իր տարբերակը:

 

ՀԳ . Այս խորհրդակցության հետ կապված լուրերի հոսքը շարունակվում է, և մենք առաջիկայում լրացուցիչ նորություններ կհայտնենք ձեզ:

Արծրուն Պեպանյան ՖԲ Գրառում

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին