f

Անկախ

Միայն աշխատավարձի բարձրացմամբ չես նպաստի գիտության զարգացմանը․ գիտնականը բարեփոխումների համակարգային մոտեցում է առաջարկում


«Ցանկալի կլիներ, որ պետությունն իր առաջնահերթությունների մասին տեղեկացներ գիտությանը, իր կարիքներից բխող առաջադրանքներ տար, որպեսզի դրանց հիման վրա էլ կազմվեր գիտական ինստիտուտների գործունեության ծրագիրը։ Մինչդեռ մեզ մոտ այդպես չէ, Հայաստանում նախաձեռնությունը ներքևից է գալիս»,- ասում է ՀՀ ԳԱԱ Ա․ Նազարովի անվան երկաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտական քարտուղար,  առաջատար գիտաշխատող, ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու  Վանանդ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ներկայում գիտաշխատողներն առաջնորդվում են իրենց հետաքրքրություններով և ենթադրություններով, թե ինչը կարող է համապատասխանել պետության կարիքներին։ 

Գիտնականը շեշտում է՝ այն, որ գիտությունն է պետության զարգացման հենասյունը, աքսիոմ է։ Եվ այս հարցում կարևոր է կառավարություն-գիտություն համագործակցությունը։

Գրիգորյանը փաստում է՝ անկախացումից ի վեր գիտությունը բավարար հոգածության չի արժանացել իշխանությունների կողմից, ինչի հետևանքով  խաթարվել է սերնդափոխության գործընթացը, քանի որ գիտությունը կորցրել է գրավչությունը երիտասարդների համար․ գիտության ոլորտում իրենց փորձող երիտասարդների 80 տոկոսն, ի վերջո, թողնում է գիտությունը և այլ ոլորտ տեղափոխվում։  «Երիտասարդ գիտաշխատողը ներկայում կարող է ստանալ 70-80 հազար դրամ աշխատավարձ։ Ո՞վ կգա նման վարձատրությամբ աշխատելու համալսարանն ավարտելուց հետո։ Ցածր ֆինանսավորման պատճառով 30 տարի գիտությունը գրեթե չի համալրվել երիտասարդներով։ Իսկ եթե կադրերի համալրում տեղի չի ունենում, ո՞վ պետք է գիտությամբ զբաղվի»,- ասում է 72-ամյա Գրիգորյանը՝ հավելելով, որ գիտությունը և գիտական դպրոցները դեռևս մրցունակ են իր տարեկիցների և ավելի բարձր տարիքի գիտաշխատողների շնորհիվ։ Գիտնականը, սակայն, ահազանգում է․ հապշտապ քայլեր չձեռնարկելու պարագայում մի քանի տարուց կորուստներն անդառնալի կլինեն։

«30 տարում կորցրածը հետ բերելու համար դրանից էլ  ավելի շատ ժամանակ կպահանջվի»,- ասում է նա։

Հարցին՝ արդյոք հաջորդ տարի սպասվող ֆինանսավորման ավելացումը կնպաստի մատնանշած խնդիրների լուծմանը, Գրիգորյանն ասում է, որ գիտությունն  ամբողջական համակարգ է, հետևաբար գործողություններն էլ համակարգային պետք է լինեն։ 

Նրա խոսքով, իհարկե, կարևոր է աշխատավարձերի բարձրացումը, որպեսզի երիտասարդները չթողնեն գիտությունը, որպեսզի գիտաշխատողները մոտիվացված աշխատեն։ Սակայն միայն աշխատավարձի բարձրացմամբ գիտության առաջընթացին շատ չեն նպաստի։

«Գիտությունը միայն անձի աշխատավարձը չէ, գիտությունը  նաև միջավայր է, սարքավորում է։ Գիտության  ամբողջ համակարգը վերակառուցելու անհրաժեշտություն ունի՝ սկսած հագեցվածությունից, լաբորատոր սարքավորումներից  մինչև աշխատավարձ»,- ասում է նա։

Որպես ասվածի հիմնավորում Գրիգորյանը հարց է բարձրացնում․ «Բարձր աշխատավարձը կարող է մոտիվացնել մարդուն։ Եվ ահա, մոտիվացված գիտաշխատողն ուզում է աշխատել, բայց դաշտային աշխատանքի համար մեքենա չկա, գործիքներ չկան, ինչպե՞ս պիտի աշխատի»։

Գրիգորյանը շեշտում է՝ բնական ռեսուրսներով ոչ հարուստ Հայաստանի հարստությունը մարդն է ու նրա «ուղեղի պարունակությունը»։ «Հայ ազգը մտավոր պոտենցիալ ունի, հարկավոր է ընդամենը պայմաններ ստեղծել, որ գիտությունը զարգանա»,- ասում է նա՝ հավելելով, որ գիտությունը խրախուսելու  գործընթացը պետք է սկսել դեռ դպրոցից և հասցնել մինչև գիտական ինստիտուտներ։ Նա նաև կարևորում է, որ քայլեր ձեռարկվեն գիտական միջավայրը պահպանելու ուղղությամբ, այլապես գիտության ոլորտի կորուստները կշարունակեն։

 

գիտություն Վանանդ Գրիգորյան Գյումրի գիտության զարգացում Հայաստան աշխատավարձի բարձրացում

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին