Բժիշկ Մյասնիկովը հայտարարել է, որ առիթմիայի բուժման դեղամիջոցը «սպանում է» վահանաձև գեղձը: Գրում է Газета.ру-ն:
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում ասել է, որ «Ամիոդարոն» դեղամիջոցը, որն օգտագործվում է նախասրտերի ֆիբրիլյացիայի բուժման համար, կարող է բացասաբար ազդել մարդու վահանաձև գեղձի վրա։ Ծրագրի թողարկումը հասանելի է YouTube-ում։
«Մենք շատ ենք սիրում «Ամիոդարոն» կոչվող դեղամիջոց տալ այնպիսի ռիթմի խանգարման համար, ինչպիսին է նախասրտերի ֆիբրիլյացիան <...> Այն հիանալի կերպով վերացնում է առիթմիան: Սա, հավանաբար, ամենահզոր դեղամիջոցն է նախասրտերի ֆիբրիլյացիայի բուժման համար: Ինչու է դա վատ: Այն սպանում է վահանաձև գեղձը»,- ասել է Մյասնիկովը՝ հավելելով, որ սա «ծանր, վտանգավոր» դեղամիջոց է, որից աշխարհի տարբեր երկրներում հրաժարվել են։
Նա պարզաբանել է, որ դեղամիջոցը 37% յոդ է, և այդ նյութի ավելցուկը վահանաձև գեղձի ցանկացած բորբոքման ռիսկի գործոն է։