Սիրիայում գտնվող Հարաբ ալ Ջեյր ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել: Հրթիռներ են արձակվել Սիրիայի Հասեկե նահանգում գտնվող ամերիկյան Հարաբ էլ Ջեյր բազայի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Գրում է Gazeta.ru-ն:
Գործակալության տվյալներով՝ առնվազն հինգ հրթիռային արկ է արձակվել Հարաբ ալ-Ջեյր բազայի ռազմական օդանավակայանի ուղղությամբ, որն օգտագործում են ամերիկացի զինվորականները։
Գործակալության տվյալներով՝ միջադեպից հետո բազայից հանվել են ամերիկյան մի քանի ուղղաթիռներ։ Նրանք փորձել են գտնել հրթիռի արձակման տարածքը։
Հնարավոր զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի հարավում ամերիկյան աթ-Թանֆ ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել և հարվածներ է հասցվել հինգ անօդաչու մարտական սարքերի կողմից։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ սիրիական Դեյր էզ-Զոր նահանգի Օմար նավթային հանքավայրի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազան գնդակոծության է ենթարկվել։