Հանրապետության հրապարակում շարունակվում է «Ազատագրում» շարժման հանրահավաքը:
Լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հիմնած հասարակական կազմակերպությունը՝ «Քաղաքացիական խորհուրդը» ևս միացավ շարժմանը: Այս մասին հարթակից տեղեկացրեց ՀԿ անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: