f

Անկախ

Ավելի թեթև՞ հարված էր, թե միգուցե նույնիսկ հարվա՞ծ էլ չէր, երբ մեր դրոշները ոտնատակ արվեցին թշնամու կողմից․ Էլինար Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Իմ վարչապետության տարիների ամենածանր հարվածը եղել է այն, որ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել եմ, ու Հայաստանում վիրտուալ բունտ ա եղել դրա դեմ: Դա ինձ համար եղել է ամենամեծ հարվածը»:

Այս խոսքերի հեղինակի համար ավելի թեթև՞ հարված էր, թե միգուցե նույնիսկ հարվա՞ծ էլ չէր, երբ մեր դրոշները ոտնատակ արվեցին թշնամու կողմից: Իր մեղավորությամբ, իր պատասխանատվության ներքո»:

Ինչպես արդեն հայտնել ենք, ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել է․

«Բոլորը մեզ ուզում են համոզել, որ մենք պետություն չենք և պետք է հրաժարվենք պետություն լինել։ Երկար տարիներ մեզ տարել են այդ ճանապարհով, որ մենք պետություն չենք։ Եվ հիմա կարող է պարզվի, որ մեր մեծագույն սխալը այն է, որ մենք մեր պետությանը, անկախությանը, ինքնիշխանությանը լուրջ ենք վերաբերվել։ Ոմանց կողմից դա հիմա ընկալվում է ամենամեծ անպատասխանատվությունը, որ մենք լուրջ ենք վերաբերվում մեր դրոշին, մեր զինանշանին։

Ինձ համար իմ վարչապետության տարիներին ամենածանր հարվածը եղել է այն, երբ որ ես դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել եմ, ու Հայաստանում վիրտուալ բունտ է եղել դրա դեմ։ Դա ինձ համար եղել է ամենամեծ հարվածը, որ Հայաստանում մարդիկ քննարկել են, որ դրոշը ոտքի տակ տված պաշտոնյային, բա մեջքը ցավում է մարդու, դուք դրոշի համար պաշտոնյային աշխատանքից հանու՞մ եք։ Դա ինձ համար եղել է ամենամեծ հարվածը»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր ՊԵԿ կառույցներում շրջայցի ժամանակ իրեն հանդիպած տեսարանին:

«Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ:

Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»,-նշել էր նա:

Լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ երբ մտել են սենյակ, աշխատակիցը ներսում է եղել, իսկ ՀՀ դրոշը՝ հատակին գցված:

Նշենք, որ դեպքից որոշ ժամանակ անց Փաշինյանի հրամանով՝ այդ պաշտոնյան կրկին ընդունվել է աշխատանքի։

Հայաստան Էլինար Վարդանյան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին