f

Անկախ

Հայաստանի գոյատևման գրավականը Նիկոլի շուտափույթ հեռանալն է կամ հեռացվելը, ինչպես նաև մեր երկրից նիկոլիզմի ընդմիշտ արմատախիլ արվելը


Փաշինյանի երեկվա խայտառակ հարցազրույցի գլխավոր և, ըստ էության, միակ նպատակն էր՝ հայ ժողովրդին հոգեբանորեն նախապատրաստել հերթական միակողմանի և անդառնալի զիջումներին, որոնց ինքն առաջիկայում պատրաստվում է համաձայնություն տալ։ Իսկ կլինի դա խոշոր կապիտուլյացիոն հերթական ակտի ստորագրման թե բանավոր պայմանավորվածությունների միջոցով՝ որևէ նշանակություն չունի։

Նիկոլը քայլ առ քայլ հայերին փորձում է մտցնել ադրբեջանցիների, թուրքերի, ամերիկացիների, ռուսների, ֆրանսիացիների, «միջազգային համայնքի» կրնկի տակ։ Նիկոլը «միջազգային համայնքի» դրածոն է ու հլու-հնազանդ խամաճիկը։ Նրան հանձնարարված է ամեն կերպ ընկճել հայերին, ներարկել նրանց մեջ անօգնականության և հուսահատության զգացմունքներ, կոտրել նրանց դիմադրական ոգին, որպեսզի նրանք կամավորապես հրաժարվեն թե՛ Արցախից, թե՛ Սյունիքից, թե՛ Հայաստանի Հանրապետությունից, թե՛ երբևէ հայկական պետություն ու պետականություն ունենալու գաղափարից անգամ։

Երեկվա նրա կեղծավոր խոսքում բազմիցս հնչեցին պարտվողական ու հանձնվողական անընդունելի, դավաճանական արտահայտություններ ու ձևակերպումներ, ինչպես, օրինակ՝ «հրաժարվել 30 տարվա պայքարից», «այդ պայքարով մեծ զրկանքներ ենք կրել, բայց իզուր ենք կրել», «25-30 տարին ուղղակի մսխել ենք անիմաստ...», «բոլորը մեզ ուզում են համոզել, որ մենք պետություն չենք, մենք պետք է հրաժարվենք պետություն լինելուց»,

«մենք հայտնվում ենք մատաղացու գառան կարգավիճակում»։

Երկրի ղեկավարի շուրթերից հայ ժողովրդին «մատաղացու գառան» հետ երկիցս թե երիցս համեմատելը ոչ միայն թուրքավարի անարգանք ու վիրավորանք է, այլև պետական դավաճանություն։ Այն մարդը, ով պաշտոնապես պարտավորվել է լինել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգության համար առաջին երաշխավորը, հայտարարում է, որ հայ ժողովուրդն անպաշտպան է ու ինքն անզոր է որևէ բան անել։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակով է նա առհասարակ շարունակում պաշտոնավարել։ Պատասխանը պարզ է՝ որպեսզի քայքայի ու կազմալուծի Հայաստանի Հանրապետության բոլոր պետական կառույցներն ու համակարգերը, տարանջատի ու միմյանց դեմ հանի հայերին, ստեղծի հայկական պետականության կործանման ամուր նախադրյալներ։

Նիկոլի գլխավոր միտքը, որ փորձում է մեզ ներարկել, հետևյալն է՝ հայե՛ր, ուրացեք և մոռացեք զինված ինքնապաշտպանությունն ու առհասարակ ցեղասպան թշնամու դեմ պայքարը։ Թուրքերի կողմից ՀՀ տարածքի «40-45 քառակուսի կիլոմետր» բռնազավթման ու ամեն պահ հնարավոր խոշոր ներխուժման սպառնալից պայմաններում այս դրածո խամաճիկը հրաժարվում է ռազմական դրություն և մոբիլիզացիա հայտարարել՝ այդ անհրաժեշտ քայլերն անվանելով «էսկալացիայից խուսափում»։ Ասել կուզի՝ հայերի ինքնապաշտպանությունը այս դրածո խամաճիկի համար ոչ այլ ինչ, քան «էսկալացիա»։

Նիկոլը, ինչպես և նրա օտար հովանավորները, հայկական պետականության ու հայ ժողովրդի շարունակվող ազգային-ազատագրական պայքարի անկեղծ, ինքնամոռաց ու երդվյալ թշնամին է։

Հայաստանի գոյատևման գրավականը Նիկոլի շուտափույթ հեռանալն է կամ հեռացվելը, ինչպես նաև մեր երկրից նիկոլիզմի ընդմիշտ արմատախիլ արվելը։

Արմեն Այվազյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին