f

Անկախ

Հարցեր, որոնք ոչ մեկը կարծես չի ուզում արծարծել


Ստեղծված իրավիճակում կան հարցեր, որոնք ոչ մեկը չի արծարծում: Թեպետ, կարելի է չկասկածել, որ իրավիճակն սթափ գնահատողներից շատ-շատերը պարզորոշ տեսնում են թե՛ նշված ծանր հարցերի հետ կապված իրողությունները, թե՛ դրանց պարունակած ռեալ վտանգները: Պարզապես, ոնց որ կախվածի տանը պարանից չխոսելը, նույնիսկ ավելի վատ՝ վանում են այդ հարցերը, ինչպես թույնով լցված գինու գավաթը: Չնայած, ինչ-որ տեղ հողմաղոցների վրա դոնքիշոտաբար հարձակվելու տպավորություն էլ կարող է թողնել այդ հարցերի արծարծումը, մանավանդ, եթե շուրջբոլոր տակավին քիչ չեն նրանք, ովքեր գերադասում են ծծել Նիկոլի նետած գունավոր ու թունավոր մոնպասյեները, ոչ քչերն էլ շարունակում են «լայքել» ու «որոճալ» նիկոլական «իշխանության» իրարամերժ ու ոչ մի վստահություն չներշնչող «տեղեկությունները»: Ինչևէ:

Հարցերից առաջինը Սյունիքի գյուղերի ու քաղաքների հայաթափումն է: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն մարդ է մնացել ու որքան մարդ կմնա, օրինակ, Սիսիանում, եթե ադրբեջանաթուրքական զորքը, «նավոդկա» արած հրետանային միջոցներով հանդերձ, մի տևական ժամանակ շարունակի կանգնած մնալ Սյունիքի հյուսիսային դարպասի անմիջական մատույցներում: Նույնը՝ Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ թշնամուն հանձնված գրեթե բոլոր գերիշխող բարձունքներով շրջապատված Կապանի մասին: Նույնը՝ Գորիսի, նույնը՝ «մայր Հայաստանից» նիկոլական «միջանցքներով» կտրված Մեղրու կամ Քաջարանի մասին:

Մենք դեռ չենք խոսում գյուղական բնակավայրերի մասին, որոնք գործնականում թողնված են բախտի քմահաճույքին և հայասպան թուրքի ողորմածությանը: Չէ, լուրջ, ի՞նչ եք կարծում, մեկ կամ երկու ամիս անց, բոլոր այդ մեծ ու փոքր բնակավայրերում քանի՞ հայ կմնա:

Ի դեպ, հնարավո՞ր է, որ հենց այդ նպատակով էին վերջին 1-2 տարիներին (անգամ 2020-ի պատերազմական շրջանում) ինտենսիվորեն բազմաբարձրահարկ բնակելիներ կառուցվում: Ի վերջո, եթե Սյունիքից հայության զանգվածային գաղթ սկսվի, ապա մարդկանց ինչ-որ տեղ պետք է տեղավորե՞լ, թե՞ ուղիղ գծով՝ գլենդել-ռոստով...:

Մի կիսահռետորական հարց էլ կա, որ առանց չարախնդալու արժե ուղղել ԱԺ արտահերթ ընտրություններում Նիկոլի ՔՊ-ի օգտին քվեարկած սյունեցիներին, հատկապես, մեծ սիրով Նիկոլի պաշտոնական ներկայացուցչից մոտոբլոկներով ու խոտհնձիչներով ընտրակաշառվածներին. հասցրեցի՞ք ձեր ձայնը ծախելու դիմաց ստացած այդ խոտհնձիչները օգտագործել: Սա՝ իմիջիայլոց:

Մեկ այլ հարց, որի վրա, հնարավոր է, պարզապես ուշադրություն չեն դարձնում: Թշնամու կողմից Հայաստանի դեմ վերսկսած ռազմական ագրեսիան, ըստ էության այդպես էլ չարժանացավ «միջազգային հանրություն» կոչվածի ո՛չ ուշադրությանը, ո՛չ էլ դատապարտմանը: Եղան ընդամենը մեկ-երկու լղրճուկ հայտարարություններ, «երկու կողմերի» և նմանօրինակ այլ հիմար նշումներով: Կարծեմ միայն Ֆրանսիայի ԱԳՆ-ն էր որ քիչ թե շատ ընկալելի բան էր ասել: Սակայն այ թե ի՛նչն է հետաքրքիր: Եղած սակավաթիվ արձագանքներում էլ ակնհայտորեն ադրբեջանական կողմի հրահրած վերջին ռազմական լարումը հիշատակվում էր, որպես «հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակ» կամ նման բառակապակցությամբ: Մինչդեռ տեղի ունեցածը «սահմանային միջադեպ» չէ՝ այդ ձևակերպման բուն իմաստով: Խնդիրն այն է, որ թշնամին վաղուց, արդեն ավելի քան կես տարի ա) խախտել ու անցել է ՀՀ՝ միջազգայնորեն ճանաչված սահմանը, բ) գործնականում զավթել է ՀՀ տարածքի նկատելի հատվածներ ու այժմ բախումներ հրահրում է բուն ՀՀ տարածքում: Դրա ի՞նչն է «սահմանային»: Եվ ո՞վ պետք է նաև դրա վրա սևեռի «միջազգային հանրության» ուշադրությունը: Խնդրում եմ, միայն չասեք՝ Արարատ Միրզոյանը կամ ԱԽ քարտուղարի պաշտոնն զբաղեցնողը: Վերջինիս մոտ միայն մեկ բան է լավ ստացվում՝ Հայաստանի ներքին հաղորդակցության և ՀՀ միջպետական ավտոճանապարհների վրա ադրբեջանական օկուպացիոն զորքերի կողմից անցակետեր տեղադրելու մասին ուրախ-զվարթ «աչքալուսանք տալը»:

Արմեն Հակոբյան

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին