f

Անկախ

Դավիթ Չալոյան․ «Ադրբեջանցի մարզիկի հետ մենամարտում ունեի մեկ նպատակ՝ ՀԱՂԹԵԼ ամեն գնով»


Վերջերս Սերբիայում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց գյումրեցի հեռանկարային, երիտասարդ մարզիկ, +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը։ 
Առաջնության ընթացքում Դավիթը մեկը մյուսից տպավորիչ մենամարտեր անցկացրեց՝ հուժկու և չոր հարվածներով հաղթելով մրցակիցներին, իսկ ռուս Մարկ Պետրովսկու հետ եզրափակիչ մենամատում (1:4)  շատերի կարծիքով առավելությունը հենց Դավիթինը պետք է լիներ։
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ այս  ձեռքբերումը նոր հնարավորություններ է ընձեռում հետագա հաջողությունների գրանցման ճանապարհին։


-Շնորհավորում ենք Բելգրադում հայկական բռնցքամարտի պատմության մեջ աննախադեպ հաջողություն գրանցելու կապակցությամբ։ Ի՞նչ տրամադրվածությամբ էիք մեկնել։
-Շնորհակալ եմ։ Հիանալի նախապատրաստական շրջան ենք անցել աշխարհի առաջնությունից առաջ՝ մարզչական շտաբի և անձնական մարզիչներիս Ռուդիկ Մկրտչյանի և Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ։  Լիովին պառտրաստ, մարտական տրամադրված  մեկնեցինք Սերբիա։


-Մեդալի ձեռքբերման ճանապարհին փայլուն մենամարտեր անցկացրիք։ Եղա՞ն բարդ մրցակիցներ։
-Բոլոր մենամարտերն էլ բարդ էին․ աշխարհի առաջնությունում չկան թույլ մրցակիցներ։ Մարզիկները փորձառու են, տիղոսակիր, պատրաստված և։ ֆավորիտ։ Կառանձնացնեմ քառորդ եզրափակչում ուզբեկ Լազիբեկ Մուլուջոնովի(3:2)  և կիսաեզրափակչում ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևի  հետ (5:0)մարզիկի հետ, Ուզբեկ մարզիկին վերջերս պարտվել էի բանակայինների աշխարհի առաջնությունում․ հաջողվեց ռևանշի հասնել։ Ադրբեջանցու հետ մենամարտը կենաց մահու կռիվ էր, հոգեբանական պատրաստվածությունը շատ կարևոր էր․ ունեի մեկ նպատակ՝ամեն գնով հաղթել, այլ տարբերակ չկար։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը։
-Աշխարհի առաջնության մեդալը շատ կարևոր է։ Վստահություն ձեռք բերեցի։ Հասկանում եմ, որ կարող եմ նորանոր ու շատ կարևոր հաջողություններ գրանցել, հաղթանակներ կերտել։


-Երկրի համար դժվար ժամանակներ են, մարզիկներն էլ ինչ-որ առումով մարտիկներ են միջազգային հարթակներում։ Ի՞նչ եք զգում, երբ ներկայացնում եք Հայաստանն ու հայոց եռագույնը։
-Միանշանակ շատ կարևոր  ու պատասխանտու է ամեն մի ելույթ։ Աշխարհին պետք է ցույց տանք, որ ուժեղ ենք։  Պատերազմի ընթացքում հայրենիքի նվիրյալները զոհվեցին և հերոսացան, ունեմ գերության մեջ գտնվող մորեղբոր որդի և մտերիմ ընկեր։ Այս նվաճումը նրանց եմ նվիրում։ 


-Եզրափակչում աչքի վնասվածք ստացաք։ Ինչպե՞ս է ընթանում վերականգնումը, ե՞րբ կսկսեք մարզումները։
-Հայրենիք վերադառնալով՝ անմիջապես վիրահատության ենթարկվեցի։ Ամեն բան լավ է ընթացել, հիմա վերականգնման ընթացքն է, հուսամ՝ շուտով կվերսկսեմ մարզումներս։

Դավիթ Չալոյան բռնցքամարտ Սպորտ աշխարհի առաջնություն արծաթե մեդալ հաղթանակ Գյումրի հարցազրույց խմբագրի ընտրանի

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին