Կանադահայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը բոլորովին վերջերս պրոֆեսիոնալ ռինգում տոնեց 25-րդ անընդմեջ հաղթանակը (25-0):
10-ռաունդանոց մենամարտում հայ մարզիկը ոչ մի հնարավորություն չտվեց ֆինն մրցակից Տիմո Լոյնեին (27-13)՝ նոկաուտի ենթարկելով 6-րդ ռաունդում:
Եվ ահա, ուղիղ եթերում կանադական ռադիոընկերություններից մեկին տրված հարցազրույցում, անպարտելի Էրիկ Բազինյանը, խոսելով վերջին՝ հոբելյանական մենամարտի և կարիերայի ընթացքում նոկաուտով տոնած 19-րդ հաղթանակի մասին, պատասխանեց նաև հաղորդավարի այն հարցին, թե ի՞նչ ավարտ կունենա Բազինյան-Մաքգրեգոր մենամարտը, եթե կայանա:
Հայ մարզիկը սառնասրտորեն պատասխանեց. «Եթե մենամարտեմ Մաքգրեգորի հետ, կարծում եմ, անպայման կհաղթեմ նրան նոկաուտով»: