f

Անկախ

Արցախի խորհրդարանը կձևավորեն հինգ քաղաքական ուժեր. ԿԸՀ


Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում ընտրողների ընդհանուր թիվը 104 350 է, քվեարկությանը մասնակցել է 76 712 կամ 73,5տոկոս: Անվավեր քվեաթերթիկների թիվը 2418 կամ  2,3 տոկոս: Այդ մասին այսօր՝ ապրիլի 1-ին մամուլի ասուլիսում ասաց Արցախի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Արցախի Ընտրական օրենսգրքով՝ խորհրդարան են անցնում կուսակցությունների դեպքում 5 տոկոսի շեմը հաղթահարած , իսկ դաշինքների դեպքում 7 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական ուժերը:

Արցախի խորհրդարանում ներկայացած կլինեն հինգ քաղաքական թիմեր՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական հայրենիք»  կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը:

Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ստացել են ընտրողների կողմ ձայները հետևյալ բախշվածությամբ.

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը- 2360  ձայն կամ 3,2 տոկոսը:

«Միասնական հայրենիք»  կուսակցությունը -  17365 ձայն կամ 26, 63  տոկոսը

«Անկախության Սերունդ» կուսակցությունը-  656 ձայն կամ 0,9 տոկոսը

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը-  4717 ձայն կամ 6,4 տոկոսը

Արցախի հեղափոխական կուսակցությունը-  1660  ձայն կամ 2,26  տոկոսը

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը- 29 688 ձայն կամ 40,4  տոկոսը

Արցախի «Արդարություն» կուսակցությունը- 5865  ձայն կամ  7,9  տոկոսը

Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը-  4469 ձայն կամ 5,81 տոկոսը

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը-  958 ձայն կամ 1,3 տոկոսը

Արցախի Պահպանողական կուսակցությունը-  2108  ձայն կամ 2,87  տոկոսը

Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը – 480 ձայն կամ 0,65 տոկոսը

«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք-  3305 ձայն կամ 4,5 տոկոսը:

Արցախի Հանրապետություն

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին