f

Անկախ

Սերգեյ Սահակյան․ «Դեռ մանկուց ունեի երազանք՝ հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգում»


Վերջերս Ռուսաստանում տեղի ունեցած  պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում 9-րդ անգամ ռինգ դուրս եկավ Մարտունու մարզադպրոցի նախկին սան Սերգեյ Սահակյանը։ Հայ մարզիկը, 66․7 կգ քաշային կարգում մենամարտելով Ռուսաստանը  ներկայացնող Ալիշեր Աշուրովի հետ, վեցռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեց:
Անկախի հետ զրույցում Սերգեյը կիսվում է տպավորություններով՝ խոսելով Հայաստանը ներկայացնելու պատասխանատվության մասին։


-Շնորհավորում են Ձեր կարիերայի 5-րդ հաղթանակի կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մենամարտին։
-Շնորհակալ եմ շատ։ Մենամարտից առաջ 2 ամիս շարունակ  լուրջ նախապատրաստական շրջան էի անցել մարզիչներիս՝ Ֆյոդոր Պապազովի և Շիրազ Մինասյանի    գլխավորությամբ և թիմակիցներիս հետ։  Հաղթական տրամադրված մոտեցա մենամարտին։


-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին կխոսե՞ք։
- Մրցակիցս ուներ մեծ փորձ պրոֆեսիոնալ ռինգում։ Մարզչիս հետ միասին դիտել էինք նրա մենամարտերը, ուսումնասիրել  ուժեղ և թույլ կողմերը։ Մենամարտն ընթացավ պլանավորածին համաձայն, ամեն բան հաջող դասավորվեց և կարողացա հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ։


-Բնակվելով Ռուսաստանում՝ ուրախալի է, որ ռինգ եք դուրս գալիս Հայաստնի դրոշի ներքո։
-Մարտունու մարզադպրոցի սան եմ եղել՝ մարզվելով  Գևորգ և Գագիկ Սարգսյանների գլխավորությամբ։ Հիմա էլ դուրս եմ գալիս ռինգ ներկայացնելով Հայաստանն ու իմ հարազատ մարզադպրոցը։
2017-ից եմ տեղափոխվել  Ռուսաստանի Դաշնություն։ Դեռ մանկուց ունեի երազանք, նպատակ՝ հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգում՝ ներկայացնելով Հայաստանը։ Ուրախ եմ, որ այստեղ հնարավորություն ընձեռվեց մենամատել պրոֆեսիոնալ ռինգում։ Մեծ պատասխանատվություն և հպարտություն եմ զգում Հայաստանը ներկայացնելով, Հայաստանի դրոշի ներքո հանդես գալով․ դա ինձ ավելի է ոգևորում։ Հաղթանակս նվիրում եմ հայ զիվորներին․ մենք նրանցով ենք ուժեղ։ Հայ ժողովուրդը պետք է միասնական լինի, որ ամեն փորձություն հաղթահարի։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Հաղթանակը շատ կարևոր էր նոր ձեռքբերումներ ունենալու, հետագայում հաջողված մենամատեր անցկացնելու համար։ Ոգևորությամբ շարունակում եմ մարզումներս՝ պատրաստվելով հաջորդ՝ թվով 10-րդ կարևոր մենամարտին։
 

պրոֆեսիոնալ բռնցքամարտ Սպորտ հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի Սերգեյ Սահակյան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին