f

Անկախ

Դպրոցը երկու տնօրեն չի ունենալու. Անդրեասյանը՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումների մասին


Դպրոցը երկու տնօրեն չի ունենալու: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումներով արդյոք դպրոցները ունենալո՞ւ են երկու տնօրեն:

«Լինելու է մեկ տնօրեն, որը զբաղվելու է բովանդակային հարցերով, այսինքն՝ միայն կրթական մասով: Դպրոցի գույքի կառավարման հարցերն այլևս դպրոցի տնօրենի կողմից չեն որոշվելու որպես նրա գործառույթ: Այսօր, եթե նայենք մեր դպրոցի տնօրենների տարբեր ընտրությունների ժամանակ նրանց ներկայացրած ծրագրերը, ասես՝ շինարարական ծրագրեր լինեն: Որևէ խոսք չկա, որը կվերաբերի կրթության կազմակերպմանը: Պետք է հասկանանք, որ տնօրենից պահանջ ունենք միայն կրթական մասով, տեխնիկական հարցերը պետության ենթակայության տակ են: Մյուս անձը լինելու է դպրոցի վարչատնտեսական հարցերի համակարգողը, որը լինելու է մի քանի դպրոցի համար առանձնացված անձ»,- ասաց Անդրեասյանը:

Ըստ նրա՝ այս քայլով փորձ է արվում հասարակության միջից հանել այն ընկալումը, թե դպրոցը շենք չէ: Առաջնորդը պետք է լինի դպրոցի տնօրենը, ինչպես նաև բովանդակությամբ զբաղվող մարդը: Այս գործընթացը, փոխնախարարի խոսքով, հեշտ չի լինելու: Նախատեսվում է բավական երկարատև պրոցես:

Իսկ թե կնիքն ո՞ւմ մոտ է լինելու, Անդրեասյանն ասաց, որ դրանք կկարգավորվեն օրենքի համապատասխան կարգավորումներով: «Բայց պետք է հասկանալ, որ ֆինանսական պատասխանատվությունը կրելու է վարչատնտեսական հարցերը համակարգողը»,- նշեց նա:

Ժաննա Անդրեասյան Հայաստան ՀՀ ԿԳՄՍ կրթական բարեփոխում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին