Բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան Միխայիլ Գինցբուրգը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորը» հաղորդաշարի շրջանակներում թվարկել է նիհարելուն նպաստող մթերքները։ Գրում է Gazeta.ru-ն:
«Առաջինը համեմունքներն են: Նրանց պարունակած նյութերը տոնուսային և հակաբորբոքային ազդեցություն ունեն։ Այս նյութերի օգնությամբ ուղեղում արտազատվում է դոֆամին և ադրենալին, ինչի շնորհիվ մենք մեզ կայուն և լավ ենք զգում։ Կենսունակությունը բարձրանում է, սննդի կարիքը նվազում է»,- նշել է նա։
Բժիշկը բացատրել է, որ կծու սնունդ ուտելիս մարդու օրգանիզմը 10-15%-ով ավելի շատ էներգիա է ծախսում մարսողության վրա, ինչը կազմում է մոտ 200-300 կալորիա։
Երկրորդ հորիզոնականը Գինցբուրգը հատկացրել է ծովային կաղամբին։ Յոդը, որը պարունակվում է դրանում, վահանաձև գեղձի հորմոնների մի մասն է, որը կարող է արագացնել նյութափոխանակությունը։
Երրորդ տեղը զբաղեցրել է խնձորի քացախը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ քացախը կարող է մեծացնել հյուսվածքների զգայունությունը ինսուլինի նկատմամբ։
«Այն նվազեցնում է մթերքների գլիկեմիկ ինդեքսը և նիհարեցնելու ազդեցություն ունի»,- նշել է բժիշկը։