f

Անկախ

Մինչև 600 դոլար գումար է բաժանվել Արտաշատի ՔՊ-ական թեկնածուի կողմից


Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններին հաղթելու նվազ շանսեր ունի․ սա բնակիչների համոզմունքն է,  ու չի բացառվում, որ Սյունիքում  իշխանության ստացած ծանր պարտության ապտակը այս անգամ էլ կրկնվի Արարատի մարզում: Թերևս դա է պատճառը, որ Փաշինյանի «դաբրոյով» ՔՊ-ական թեկնածուները համատարած անցել են «մարդկանց փողով առնելու» հանցավոր մեթոդին: Օրեր առաջ Մասիսում առաջադրված «Դավիթ Համբարձումյան» ընդդիմադիր դաշինքը ահազանգել էր  Դավիթ Համբարձումյանի մրցակից իշխանական թեկնածուի համար Արբաթում  և Գեղանիստ համայնքում բաժանվող փողերի մասին:

Ըստ հայտարարության՝ իշխանությունները սոցիալական աջակցության անվան տակ դրամական օգնություն են տրամադրում Մասիսի գյուղերի բնակիչներին, ընդ որում՝ հենց այդ համայնքի ղեկավարների կողմից, որոնք ընդգրկված են «ՔՊ» ավագանու ցուցակում։

Իրավապահներից ու ԿԸՀ-ից արձագանքներ, բնականաբար, չեղան, Ոստիկանության չզսպող քայլերի հետևանքը երեկ  նոր գումարներ բաշխելու պայմաններ ստեղծեց: Նախօրեին Արտաշատում  «ՔՊ»-ական քաղաքապետի թեկնածուն  Կառլեն Մկրտչյանն է  բաժանել մինչև 600 դոլար՝ իր ենթականերին՝ պրեմիայի անվան տակ:

Ընդհանուր առմամբ, շուրջ 11 միլիոն դրամի պարգևավճար է  ՏԻՄ ընտրություներից առաջ բյուջեի հաշվին նվիրել մարդկանց ՔՊ-ական թեկնածուն: Նա է գլխավորում Արտաշատում «ՔՊ» ավագանու ցուցակը․ իսկ եթե հաշվի առնենք, որ նա ընդամենը օրեր առաջ է նշանակվել  այս կոլեկտիվի ղեկավար, ապա միանգամայն պարզ է դառնում, որ նա պարգևատրել է ոչ թե մարդկանց աշխատանքի կատարողականը գնահտելու համար, այլև սիրաշահելու։ 

Սա ոչ այլ ինչ է, քան՝ պարգևավճարներով   ենթականերին կաշառելու և հետևաբար՝ իր օգտին ընտրություններին աշխատելու անուղղակի հրահանգ:

Yerevan.Today-ն ուսումնասիրեց Արտաշատի քաղաքապետի ժ/պ Կառլեն Մկրտչյանի ստորագրած հրամանը՝ 10 միլիոն 800 հազար դրամի չափով  Արտաշատի քաղաքապետարանի աշխատակիցներից մի քանիսին պարգևավճար բաշխելու մասին (Նոյեմբերի  24-ի՝  1186-Ա    որոշում):

Ընդգծենք, այսօր Սյունիքում համայնքապետերի մեծ մասի նկատմամբ հենց այս հոդվածով են քրգործեր հարուցված, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն իր տեղակալ Մենուա Հովսեփյանի հետ կալանավորված է, և սա այն դեպքում, երբ նրանք համայնքային բյուջեիով շատ ավելի նվազ գումարներ էին ստիպված բաշխել և ոչ թե իրենց աշխատակիցներին, այլ  Շուռնուխի այն բնակիչներին, որոնք Նիկոլ Փաշինյանի բանավոր հրահանգով թշնամուն թողեցին իրենց տներն ու ապրուստը:

Հիշեցնենք, ավելի վաղ նույն ՔՊ-ական մեկ այլ թեկնածուի համար Վեդիում էր մարզային իշխանությունը դպրոցի տնօրենին բռնաճնշումների ենթարկել։ 

Վեդու խոշորացված համայնքում առաջադրված ՔՊ-ական կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանին մերժել էր օգնել Գոռավան գյուղի դպրոցի տնօրեն Գառնիկ Աթոյանը, իսկ այդ հրահանգն իջեցվել էր Արարատի փոխմարզպետ Նազարեթյանից, ով, ի դեպ, կոկորդիլոսագետ Գարիկի բաջանաղն է: Կոկորդիլոսագետ Գարիկին չաջակցելու համար Գոռավանի դպրոցի տնօրենի ծանր պատիժը նրա աղմկահարույց պաշտոնանկությունը եղավ, և չնայած բոլոր հիմնավոր փաստարկներին՝ այս քրեական հանցագործության հետքերով ոստիկանությունը չգնաց, մինչ օրս Գլխավոր դատախազությունն  ընթացք չի տվել դրան:

Հիշեցնենք, դեկտեմբերի 5-ին նախատեսված են ընտրություններ նաև Արարատի մարզի 4 քաղաքներում՝ Մասիսում, Արտաշատում, Վեդիում և Արարատում, որոնք խոշորացվել են մինչև 37 միացած գյուղերով:

Հայաստան ընտրակաշառք ՏԻՄ ընտրություններ Արտաշատ ՔՊ

ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ավելին
Ավելին