The Independent պարբերականի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին միգրացիոն ճգնաժամի պայմաններում «լուրջ» չգործելու մեջ է մեղադրել: Գրում է Gazeta.ru-ն։
Ֆրանսիայի նախագահի խոսքերը հետևում են Փարիզի որոշմանը` հետ կանչելու Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելին կիրակի օրը միգրանտների հարցով արտակարգ գագաթնաժողովին մասնակցելու հրավերին:
Հաղորդվում է, որ Մակրոնն այսպիսով իր վրդովմունքն է հայտնել Ջոնսոնի նամակի հրապարակման կապակցությամբ, որում բրիտանացի քաղաքական գործիչը Փարիզին հրավիրել է միգրանտներին վերադարձնել ֆրանսիական տարածք։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինին մոտ կանգնած աղբյուրն ավելի ավղ նամակն անվանել է «անընդունելի, որը հակասում է գործընկերների միջև քննարկումների ոգուն»:
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները միմյանց մեղադրում են Լա Մանշում 27 միգրանտների մահվան մեջ, որոնք փորձել են լողալով հասնել Մեծ Բրիտանիա։ Դա Լա Մանշում 2014 թվականից ի վեր ամենախոշոր նման ողբերգությունն է։ Ըստ Լոնդոնի, Փարիզը չ կարողանաում իրականացնել իր ափերի պաշտպանությանը, մինչդեռ Բրիտանիան ցանկանում է մայրցամաք ուղարկել սեփական պարեկները։