Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 33 946 նոր դեպք: Այդ մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Telegram-ի ալիքը։ Գրում է Gazeta.ru-ն:
Բացի այդ անցած մեկ օրվա ընթացքում բուժվել է 36494 հիվանդ, մահացել՝ 1239-ը։ Վարակման նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայի (3430), Սանկտ Պետերբուրգի (1879), Մոսկվայի մարզում (1867), Սամարայի (1056) և Վորոնեժի (759) մարզերում։
Համաճարակի ամբողջ ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուս հաստատվել է 9 536 825 բնակչի մոտ, ապաքինվել է 8 237 465 մարդ, մահացել է 271 531 մարդ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխարհում մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացությունը հոկտեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է։ Բացի այդ, նվազել է նաև կորոնավիրուսից մահացության մակարդակը։ Այսպիսով, վերջին յոթ օրվա ընթացքում մահացել է 50,2 հազար վարակակիր՝ մոտ 1,8 հազարով պակաս, քան նախորդ շաբաթներին։