f

Անկախ

Ամերիկյան կառավարությունը որեւէ ձեւով չպետք է օժանդակություն ուղարկի Ադրբեջանին. այսօր այդ պայքարի մի փուլն է. Չուլջյան


Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքները բազմազան են. հենց այսօր Սենատում պետք է քննարկվի ընդհանուր Ամերիկայի անվտանգության բանաձեւը, որի մեջ կան երկու բարեփոխումներ, որի շուրջ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սերտորեն աշխատել է սենատորներին հետ, որ կրճատվի ամերիկյան օժանդակությունը Ադրբեջանին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:

«Նկատի ունենալով Ադրբեջանի հարձակողական դիրքը, 2020-ի պատերազմը, նկատի ունենալով, որ  այդ պատերազմը դեռ վերջացած չէ, ամերիկյան կառավարությունը որեւէ ձեւով չպետք է օժանդակություն ուղարկի Ադրբեջանին. «Դրանից բացի աշխատանք։ ենք տանում, որ ամերիկյան տեխնոլոգիաները չօգտագործվեն ընդդեմ հայ քաղաքացիների, Արցախի քաղաքացիների, ինչը տեսանք 2020-ի պատերազմին: Մենք տեսանք, որ թուրքական ԱԹՍ-ները օգտագործվեցին Ադրբեջանի կողմից, փաստորեն նրանք օգտագործեցին ամերիկյան տեխնոլոգիա: Դրա դեմ պետք է պատժամիջոցներ լինեն, քանի որ օրենքներ կան, որն ասում է, որ ամերիկյան տեխնոլոգիաները չպետք է օգտագործվեն անմեղ քաղաքացիների դեմ»,-ասաց Չուլջյանը՝ հավելելով, որ իրենց աշխատանքի նպատակներից մաը Արցախին ու Ադրբեջանին ուղղված օժանդակության ընդլայնումն է:

«Մի քանի ամիս առաջ Ներկայացուցիչների պալատը 2,5 մլն դոլարի օժանդակություն նախատեսեց Արցախի համար, ինչը բավարար չէ, մանավանդ հաշվի առնելով հարյուր հազարավոր անտուն հայերին, որոնք ստիպված եղան իրենց տները թողնել»,-ասաց նա:

«ԱՄՆ–ի պատգամը հստակ պետք է լինի, որ չեն զորակցում Ադրբեջանի հարձակողական քայլերը: Այսօր այդ պայքարի մի փուլն է»,-ասաց նա:

Հայաստան Էլիզաբեթ Չուլջյան

168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Ավելին
Ավելին