f

Անկախ

«Մղձավանջային օրեր» վեպը ռումիներեն


Գրականագետարվեստաբան, գրող, բառարանագետ Գառնիկ   Ստեփանյանի «Մղձավանջային օրեր»  վեպը Երևանում լույս տեսավ 1945թվականին։ Այն առաջին գրական գործն է եղեռնի մասին։ Գրքի հերոսը  հայրն է՝ Խաչիկը, որն անցել է եղեռնի ահասարսուռ ճանապահներով, պատահակության բերումով, երբ իրենց գյուղաքաղաքի ողջ տղամարդկանց  գնդակահարում են ու մի փոսի մեջ լցնում, կենդանի է մնացել, կորցրել  ողջ գերդաստանը,   ի վերջո հասել և բնավորվել Երևանում։  Խաչիկի  տարած ողջ տառապանքը  երկու միլիոն անմեղ զոհերի  ողբերգության հայելին է։ Վավերագրական այս պատմությունը  որքան էլ որ զարմանալի է, քանզի արգելված էր խոսել եղեռնի մասին, Երևանում լույս է տեսել  և մի պատկառելի մասը թարգմանվել է ռուսերեն ու տպագրվել  հեղինակավոր «ԴՐՈՒԺԲԱ ՆԱՐՈԴՈՎ» մոսկովյան ամսագրում։ Ստալինյան ժամանակներում առաջին անգամ բացահայտ պատմվում է դարի ամենադժնդակ հանցագործության, Թուրքիայում հայերի  ցեղասպանության  մասին։ 

Ճակատագիրն այնուամենայնիվ լույսի մի շող էր պահել  թարզի Խաչատուր Տեր Ստեփանյանի համար։ Նոր կնոջ ու զավակի հետ Կոնդում ծվարած տառապյալ հոգին գտնում է Հունաստանի որբանոցներում  փրկված զավակին՝ Գառնիկին, ապա և կնոջը՝ Ոսկեգյուլին, որոնք մազապուրծ փրկվածներց էին։ Հենց Գառնիկն էլ իր հոր ահավոր ոդիսականը շարադրելով, գրում է մեր ժողովրդի մեծագույն ողբերգություններից մեկի պատմությունը։ Ինչպես Մեծն Վահրամ Փափազյանն է մակագրել իր «Սրտիս պարտքը» գիրքն իր խմբագիր ու առաջաբանի հեղինակ Գառնիկ Ստեփանյանին, այն՝

    Ափսոսանքի աղաղակ մըն էր,

... Անմոռաց ցավի ուխտագնացություն մը,

...Անթաղ շիրիմների համար պատարագ մը,

...Դառն արցունքների անձրև մը...

1989թ., մահվանից մի քանի ամիս առաջ «Մղձավանջային  օրեր»-ի հետ միասին  հրատարակվեց  հեղինակի եղեռնի, մանկատների ճանապարհով անցած իր ոդիսականը՝ «Որբ աշխարհը»։  Իսկ արդեն 2009թ. «Պատմում է հայրը, «Պատմում է որդին» գլուխներին հավելվեց «Վերջաբան կամ պատմում է թոռը» գլուխը։

Իհարկեգիրքը մինչ օրս Մեծ Եղեռնի մասին ավելի հուզիչ, գեղարվեստական բարձր արժեքներ ունեցող  երկերից է։  Նա հերթական ղողանջ է ՝ աշխարհին հիշեցնելու Եղեռնի մասին և դրանով իսկ փորձելու փրկել  մեր ժամանակների նոր եղեռններից։

Մազապուրծ փրկված արևմտահայերը Հայրենիքի կարոտով թողեցին այս աշխարհը՝ եղեռնի ու կորցրած ծննդավայրի մորմոքն իրենց սրտերում։

Ուստի այս գիրքը  նվիրվում է նրանց։

2020թ. Բուխարեստում ռումիներենով լույս տեսավ  Գառնիկ Ստեփանյանի  «Մղձավանջային օրեր»  վեպը։   

2021 թ. մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետության Օրվա առթիվ Բուխարեստի հայկական եկեղեցում  տեղի ունեցավ նաև վեպի հուզիչ շնորհանդեսը։

Թարգմանչուհին  համայնքի ամենասիրված ու գնահատված մտավորականներից է՝ լրագրող, գրող  Մադլեն Գարագաշյանը՝ արաբկիրցի և ակնցի ծնողների զավակ, որոնք եղեռնից հետո  Ռումինիա  էին փախել, հաստատվել։ Գրական ու երաժշտական  կրթություն ստացած աղջնակն իրեն նվիրել է գրական, թարգմանչական գործին, աշխատել հայկական և ռումինական 25 լրատվամիջոցներում, 40 տարի ռումինական ռադիոյում լուսաբանել հայկական կյանքըբազմիցս անդրադառնալով հայ մշակույթի և նրա նշանավոր անձնավորություններին, արժանացել  ռումինահայոց, հայաստանյան ու սփյուռքահայ բազմաթիվ մրցանակների։

2008 թ., «Ուղղափառ  Կիրակի»-ի  առթիվ Բուխարեստի քաղաքապետի կողմից ստանում է Ոսկե Մետալ ուր նշվումէ՝ «Մադլեն Գարագաշյան խանդավառ լրագրող է, որը ջանում պահպանել և արժեքավորել ռումեն և հայ ժողովուրդների միջև հնագույն և արդարացի կապը»:

2011 թ., պարգևատրվումէ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի Նախարարության «Վիլիամ Սարոյան» մետալով, իսկ Հայաստանի Մշակույթի Նախարարության կողմից «Անկախության 20-ամյակի առթիվ և հայ մշակույթի զարգացման և հանրահրչակման գործում ունեցած ավանդի համար»Պատվոգրով։

          2012 թ., ստանում Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատվոգիրը  «Արևելագիտության Ինստիտուտի հետ բեղմնավոր համագործակցության համար»: 2014 թվականին Գարեգին  Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին կողմից ընդունում է  «Գիր Հայրապետական Օրհնության և Գնահատանքի»:

Ռումինիայի գրողների միության անդամ է։Մադլեն Գարագաշյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել հայերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներից: Թարգմանել է Ավետիք Իսահակյան, Լևոն Բրուտյան, Ալ. Շիրվանզադե, Մետաքսե, Սուրեն Գոլանճյան, Ռիշար Բալտուչի, Կարինե Խոդիկյան, Դավիթ Մուրադյան, Հակոբ Խաչիկյան և Ժան-Իվ Սուսի, Գևորգ Հինթլյան, Էլդա Գրին, Ալեքսանդր Թոփչյան, Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանությունը», Հակոբ Սիրունի, Վարդան Դևրիկյան, Հովհաննես Երանյան և ուրիշներ։ 2001-2021թթ. լույս են տեսել «Հայերու հետ, հայերու մասին»   ռումիներեն  7 հատորները, «Հայ անձնավորություններ Ռումանիայի արդի և ժամանակակիցպատմության մեջ» 350 անունների բառարանը ռումիներենով։

          Այսօր այս տաղանդավոր հայուհին  (ծն.1934 թ.) դեկտեմբերի 19-կդառնա 87 տարեկան։

          Մաղթում ենք նրան քաջառողջություն, այցելություն Հայաստան, ուր հուսով ենք  կմասնակցի  «Մղձավանջային օրեր»-ի ռումիներեն հրատարակության շնորհանդեսին։

Գառնիկ   Ստեփանյան «Մղձավանջային օրեր»  վեպ Ռումինիա Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին