f

Անկախ

Մեզ բոլորիս մի կաթսայի մեջ դրած եփում են․ Հովհաննես Ղազարյան


«5165» շարժման անդամ Հովհաննես Ղազարյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ ինքնախաբեությամբ պետք չէ զբաղվել։ «Մարդիկ բողոքում են, բայց նրանց քանակը բավարար չէ հասնելու մեր նպատակին։ Որքան էլ ազգային համախմբումը գեղեցիկ ու վեհ է հնչում, դա շատ բարդ գործընթաց է։ Եթե մարդկանց էներգիան ու ռեսուրսը ծախսելու ենք, պիտի ծախսենք արդյունավետ։ Ավելի պլաավորված, ավելի հաշվարկված ենք ուզում մեր քայլերն իրականացնել»,-ասաց նա։

Հովհաննես Ղազարյանի խոսքով՝ պայքարը պետք է շարունակվի վերկուսակցական գաափարով։ Պետք է մի կողմ դնել քաղաքական ճաշակները և գնալ համախմբման։ «Մեր առաքելությունն այդ համախմբման մեջ ենք տեսնում, ուրիշ ուժ դա չի կարողանալու անել։ Այո, այն մարդիկ, որ աջակցում են և աջակցել են Նիկոլ Փաշինյանին, նրանց էլ պետք է համոզել, որ շատ վատ կանխատեսումներ կան։ Մեզ բոլորիս մի կաթսայի մեջ դրած եփում են»։

Հովհաննես Ղազարյանը նշեց, որ այսօր Հայաստանի կառավարության ղեկին մի մարդ է, որն անընդունակ է լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ «Տեսեք, թե ոնց է կառավարում Ալիևը, ինչ նպատակներ է իր առջև դնում և տեսեք, թե ինչ է կատարվում մեզ մոտ։ Կառավարում ուղղակի չկա, տապալված է։ Փաշինյանն ապացուցել է, որ անընդունակ է»։

Ղազարյանը կարծում է, որ չպետք է աշխարհին պահանջներ ներկայացնել, երբ աշխարհը տեսնում է, որ մենք ներսում իրար հայհոյում ենք և ինքներս մեզ չենք հավատում։ «Իրար չհավատալու կոմպլեքս ունենք, այդ կոմպլեքսից պետք է ազատվենք։ Սա՛ պետք է ասենք բոլոր ուժերին»,-նկատեց նա՝ հավելելով, որ մենք ծիծաղելի, խղճուկ վիճակում ենք հայտնվել, և դրսից շատ պրիմիտիվ է այս ամենը երևում։

Հովհաննես Ղազարյանի խոսքով՝ ապագա պետության կառուցումը պետք է լինի բոլոր ռեսուրսների համախմբման միջոցով։

«Համազգային մոբիլիզացիա է պետք։ Գուցե նախկին վարչապետների՞ն է պետք հրավիրել, որ հասկանանք, թե ոնց են տեսնում մեր տնտեսության խնդիրների լուծումը։ Կամ, օրինակ, մենք ունենք մի քանի անհատներ, որոնք ամբողջովին տիրապետում են Ղարաբաղյան հակամարտության գործընթացին։ Սա տաղանդի հարց չի, իրենք են եղել, իրենք հմպտացած են։ Եվ հաշվի չնստել նրանց կարծիքի հետ, մեծ սխալ է։ Նիկոլն առաջին հերթին իրենց կարծիքի հետ պիտի հաշվի նստեր։ Իրենք գիտեն այնպիսի մանրամասներ, որոնք տեսանելի չեն և միայն փակ դռների հետևում են դրևորվել»։

Հովհաննես Ղազարյան 5165 շարժում

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին