f

Անկախ

Youtube, Instagram, Tik-Tok. Ինչպե՞ս են հայտնիները զարգացնում իրենց էջերը. ո՞վ է օգնում նրանց


Համացանցն օրեցօր ավելի մեծ տեղ է զբաղեցնում մարդկանց կյանքում, դե իսկ հայտնի լինելու դեպքում այն նաև աշխատանքի մի մասն է: Տարբեր երկրներում աստղերն իրենց համացանցային հարթակներն օգտագործում են թե՛ իրենց արվեստի տարածման, թե՛ գումար վաստակելու համար: Հայաստանում եւ արտերկրում ապրող հայ հայտնիները եւս ակտիվ օգտագործում են սոցիալական տարբեր հարթակներ՝ Youtube, Instagram, Tik-Tok և այլն, իսկ արդյո՞ք նրանք կարողանում են այս ճանապարհով գումար վաստակել, եւ ինչպե՞ս են զարգացնում իրենց էջերը. այս հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ SMM մասնագետ Արմեն Ասրյանից, որը զբաղվում է հայ հայտնիներից շատերի Youtube-յան ալիքներով եւ մյուս սոցիալական հարթակներով:

Արմեն Ասրյանը երկար տարիների գործունեության ընթացքում իր մասնագիտական գիտելիքներն օգտագործել ու աշխատել է տարբեր ժանրի երգիչների հետ՝ Սիլվա Հակոբյան, Սոնա Սարգսյան, Վաչե Ամարյան, Արամ Mp3, Քրիստինե Պեպելյան, Իվետա Մուկուչյան, Կարեն Բոքսյան եւ այլք:

«Համագործակցում եմ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեծամասնության հետ, բայց ուզում եմ նշել, որ էջերի առաջխաղացումը ապահովում եմ ոչ արհեստական եղանակով՝ տվյալ սոցիալական հարթակի գովազդային արշավների կազմակերպման, ճիշտ լսարանի թիրախավորման, աշխատանքի ու ռազմավարության մշակման միջոցով։ Կան մարդիկ, որ կարծում են, թե կարելի է ուղղակի թվերն ավելացնել, բայց նախ իմաստ չկա, բացի այդ ամեն ավելացված թիվ դատարկ լսարան է, հարկավոր է նպատակային ընտրել հետեւորդներին:

Թե՛ սկսնակ մարդու, թե՛ հայտնիների համար հարկավոր է նախ բովանդակություն ունենալ էջում, որից հետո շատ կարեւոր է դիզայնն ու վիզուալ ճիշտ մատուցումը: Մարքեթինգի մասնագետ լինելուց զատ, ես վեբ ու գրաֆիկ դիզայներ եմ, ինչն օգնում է աշխատանքիս որակն էլ ավելի բարձրացնել: Հարկավոր է նշել, որ հիմա հատկապես Tik-Tok-ում եւ Instagram-ում շատ կարեւոր է գեղեցիկ ու գրագետ կոնտենտ մատուցել, քանի որ գոյություն ունի երեք վայրկյանի սկզբունքը՝ եթե մարդուն հենց սկզբի մի քանի վայրկյանում գրավեց ու հետաքրքրեց նկարը կամ էջը, ապա կշարունակի հավանել ու հետեւել: Հաջորդ քայլն արդեն բովանդակությունն է, թե ինչպես կվարեն էջն ու ինչ կառաջարկեն: Youtube-ում այլ մոտեցումներ են»,-ասում է Արմեն Ասրյանը:

Խոսելով այն մասին, թե ո՞րն է Youtube-ի առանձնահատկությունը եւ արդյոք համացանցում միլիոններ վաստակելը Հայաստանում հնարավոր է, մասնագետը նշում է. «Երգիչների համար ըստ կարեւորության առաջին հարթակը Youtube-ն է: Օրինակ Facebook-ը եկամտի աղբյուր չէ հայ հայտնիների համար, իսկ Youtube-ը գումար տրամադրում է, բայց անպայման հարկավոր է նշել, որ դա միլիոնների ու շատ մեծ գումարների մասին չէ: Ամեն ինչ կախված է նրանից, թե դիտումները ո՞ր երկրներից են: Հայաստանից ունեցած դիտումների համար Youtube-ը շատ չնչին գումարներ է տալիս՝ ԱՄՆ-ից 1000 դիտման համար տրամադրվող գումարը 4-5 դոլլար է, իսկ նույն քանակի Հայաստանից դիտման համար տալիս է մի քանի ցենտ: Գաղտնիք չէ, որ հայ հայտնիների լսարանի մոտ 70 %-ը Հայաստանից է: Եթե ոմանց տեսահոլովակների կամ հաղորդումների դիտումները միլիոնավոր են, ապա դա դեռ չի նշանակում, որ նրանք միլիոններ են վաստակել Youtube-ում»:

Մասնագետը նշում է, որ Youtube-ում նախ օգտատերը պետք է դառնա ընկերության գործընկեր՝ 1000 հետեւորդ ու 4000 րոպե ժամաքանակ ունենալու դեպքում, որից հետո պետք է հայց ուղարկի, հաստատվի գործընկերությունը ու սկսի աշխատել ալիքը: Առանց մասնագետի օգնության էլ այս գործընթացը հնարավոր է անել, բայց մարքեթինգի մասնագետի եւ դիզայների օգնությամբ ավելի որակյալ է արվում աշխատանքը:

Արմեն Ասրյանն ինքն է զբաղվում էջերի լսարանի թիրախավորմամբ, տեսանյութի տեղադրմամբ, կոնտենտի ձեւավորմամբ եւ մշակմամբ, պրեմիերաների բացումով ու կառավարումով, ինչը հեշտացնում է օգտատերերի աշխատանքը: Նա բացի հայտնիներից օգնում է նաեւ տարբեր բիզնես էջերի զարգացմանը՝ ապահովելով վերլուծություն:

«Գումար վաստակելու մյուս տարբերակը գովազդն է, երբ նյութն այնքան հետաքրքիր է, որ Youtube-ը որոշում է իր գովազդը դնել դրա մեջ: Նրանք ժամաքանակն են հաշվի առնում, թե որքան մարդ է նայել ու արդյոք մինչեւ վերջ դիտել են տեսանյութը, քանի հոգի է կիսատ նայել ու չի շարունակել»,-եզրափակում է Արմեն Ասրյանը:

Հայաստան Արմեն Ասրյան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին