f

Անկախ

«Իմ նպատակների քարտեզը». Հոգեբան-խորհրդատու և քոուչ Մերի Սարիկյանը ներկայացրել է իր նոր գիրքը


«Մայրիկի օրագիրը» և «Կրկին 7-րդ երկնքում»՝ երկու բեստսելլեր գրքերի հեղինակ, հոգեբան-խորհրդատու և քոուչ Մերի Սարիկյանը հասարակությանը ներկայացնում է իր նոր գիրքը՝ «Իմ նպատակների քարտեզը»։

Դեկտեմբերի 11-ից գիրքը կլինի վաճառքում։ Հեղինակի նպատակն է ընթերցողին օգնել ձևակերպել սեփական նպատակներն ու կյանքի կոչել դրանք։ Մարդիկ մեծամասամբ ապրում են սովորույթի ուժով, բայց կարող են իրենց ժամանակն ու ռեսուրսները առավել նպատակային ուղղորդել և լինել իրենց իսկ արդյունավետ կառավարիչը։

«Իմ նպատակների քարտեզը» գիրքը գունազարդ է եւ գեղեցիկ իլյուստրացիաներով, ինչը պատահական չէ, քանի որ Մերի Սարիկյանն ուզում է իր մտքերի հետևում կանգնած էներգիան և լիցքերը փոխանցել ընթերցողին տարբեր զգայարաններով։ Գրքի վերջում հատուկ հատված կա սեփական մտքերը թողնելու, հետաքրքրությունները գրելու, նպատակների մասին հավելումներ անելու, սիրված երաժշտության և այլ թեմաների շուրջ նշումներ անելու համար։

Նշենք, որ Մերի Սարիկյանը մշտապես ունենալով կրթության հանդեպ հատուկ սեր, և պարզապես լինելով տեսակով էմպատ, ով ուզում է օգտակար լինել մարդկանց՝ որոշում է կայացրել դառնալ կյանքի քոուչ, ինչը ընտրությունից զատ կոչում է։

«Այդ որոշումը կայացվեց, երբ ես հասկացա, որ մեր իրականությունը պարզապես մեր ներաշխարհի, մեր հավատամքների և մեր թաքնված տրավմաների արտացոլումն է։ Ես ուզում եմ օգնել մարդկանց կյանքի ղեկը վերցնել իրենց ձեռքը և ապրել իրենց իրական Ես-ին համահունչ։ Իմ նպատակն է առաջնորդել նրանց իրենց ապաքինման ճանապարհին, ինչպես նաև օգնել ճանաչել իրենք իրենց և գտնել ներքին ներդաշնակություն»,-նշում է Սարիկյանը։

Մերի Սարիկյանը սովորել է Երեւանի պետական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, անցել վերապատրաստումներ Յեյլի համալսարանում և Բերկլիի համալսարանում: Հավատարմագրված Life Coach է և ունի միջազգային վկայական: Մասնակցել է «Das Kind in Dir muss Heimat finden» կոչվող հոգեբանական ծրագրին Գերմանիայում, որը թարգմանվում է որպես «Քո ներքին երեխան պետք է տուն գտնի»։ Այստեղ նա ձեռք է բերել հմտություններ և գիտելիքներ, որոնք հնարավորություն են տալիս օգնել մարդկանց ընկերանալ իրենց ներքին երեխայի հետ, ապաքինել մանկության տրավմաները և հասկանալ իրենց փոխհարաբերություններում առկա խնդիրների արմատները:

«Ես շատ եմ սիրում օգնել մարդկանց, դա կարծես իմ առաքելությունը լինի։ Այս բնատուր պահանջմունքը ինձ ստիպեց սկսել իմ բլոգը Instagram- ում ավելի քան հինգ տարի առաջ, որտեղ ես մինչ այսօր կիսում եմ իմ անձնական փորձը և գիտելիքները իմ մեծ Instaընտանիքի` ավելի քան 33 հազար հրաշալի մարդկանց հետ: Լսարանը , իհարկե, մեծամասամբ կանայք են»,-պատմում է Սարիկյանը։

Այժմ նա օգնում եմ կանանց հաղթահարել իրենց ներքին խնդիրները և լինել այն մայրը, կինը, ընկերը, անձը, որը նրանք ցանկանում են լինել: Այս տարի համագործակցության առաջարկ է ստացել ամերիկյան Այվի Էնթերթեյնս կազմակերպությունից, որի շնորհիվ բարձրացրել է իր բլոգի որակը և նոր մոտեցումով ներկայացել օնլայն հաթակում։

Այս տարի սկսել է Հայաստանում առաջին խմբային քոուչինգ ծրագիրը՝ « Ես և իմ ուրիշ Եսը» խորագրով: Այն արդեն հասցրել է 40-ից ավել աղջիկների և կանանց կյանք բարեփոխել. Ծրագիրը ինքնաճանաչման հրաշալի գործիք է, որն էլ իր հերթին ծառայում է որպես հաջողության հասնելու հիմնաքար: «Իմ նպատակների քարտեզը» ստեղծվել է «Ես և իմ ուրիշ Ես-ը» իմ քոուչինգ-ծրագրից ոգեշնչված։ Քանի որ այն փոխել է բազմաթիվ մարդկանց կյանք, օգնել նրանց ավելի գիտակից ապրել, սահմանել խելացի նպատակներ ու հասնել դրանց, հաղթահարել հոգեբանական վախերն ու մանկության տրավմաները, ապրել այն կյանքը, որն իրապես համահունչ է իրենց իրական Ես-ին, ես որոշեցի ստեղծել այս ուղեցույցը, որպեսզի միանգամից ավելի մեծ թվով մարդկանց տրամադրեմ այն գործիքակազմը, որը վերափոխելու է նրանց ամբողջ կյանքը, օժանդակելու է երջանիկ ու ներդաշնակ ապրելու նրանց որոշմանը: Համոզված եմ, որ յուրաքանչյուրը, ընթերցելով այս գիրքը, կկարողանա գտնել իր առաքելությունն այս կյանքում, լսել իր ներքին ձայնը, բացահայտել իր իրական Ես-ը, ձևավորել օգտակար սովորություններ, ինչպես նաև կսովորի արդյունավետ երազել և քարտեզագրել այդ երազանքները:

Հայաստան Մերի Սարիկյան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին