Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Էլիզաբեթ Թրասը հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները, որոնք իբրև խաթարում են կայունությունը Մեծ Բրիտանիայի ռազմավարական գործընկերներ Ուկրաինայում և Արևմտյան Բալկաններում, սխալ են: Գրում է Gazeta.ru-ն;
«Ռուսաստանի ցանկացած գործողություն, որն ուղղված է մեր գործընկեր երկրների ազատությանն ու ժողովրդավարությանը խաթարելուն, ռազմավարական սխալ կլինի։ <...> Մենք ցանկանում ենք այնպիսի աշխարհ, որտեղ ազատությունն ու ժողովրդավարությունը ոչ միայն գոյատևեն, այլ ծաղկեն»,- ասել է Թրասը:
Թրասը ժամանել է Ռիգա, որտեղ շուտով տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովը։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել գագաթնաժողովի մեկնարկից առաջ:
«Այդ նպատակով մենք կկանգնենք մեր դեմոկրատ գործընկերների կողքին՝ հակազդելու ռուսական չարագործությանը։ Մենք կաջակցենք Ուկրաինային և կայունությանը Արևմտյան Բալկաններում, կպաշտպանենք նրանց անվտանգությունը և կամրապնդենք նրանց տնտեսական կայունությունը»,- ամփոփել է Թրասը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն զգուշացրել էր Ռուսաստանին Ուկրաինայում «լուրջ սխալի» դեմ։