f

Անկախ

«Ծանոթ եմ ձեր ծրագրերին». Շիրակի մարզպետն ընդունել է «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին


Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին:

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ծանոթ է հիմնադրամի իրականացրած ծրագրերին և կարևորում է կազմակերպության երեխայակենտրոն գործունեությունը․ «Ուրախ եմ ձեզ ողջունելու Շիրակի մարզում, հատկապես, ողջունելի է, որ ձեր կազմակերպության հետաքրքրությունների շրջանակում նաև Շիրակի մարզն է լինելու: Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը հնարավոր արդյունքները կտա, և նախաձեռնությունները կիրականացվեն ի շահ մեր մարզի երեխաների»։

Հիմնադրամի տնօրեն Սպարտակ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին ընդունելության համար և նրան է ներկայացրել «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի գործունեությունը՝ անդրադառնալով դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքին ու զարգացմանը վերաբերող նախաձեռնություններին։

Հիմնադրամը գործունեությունը ծավալում է երկու ուղղություններով՝ այլընտրանքային խնամքի ծառայություններ, ինչպես նաև ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

Նազելի Բաղդասարյանը վստահեցրել է, որ Շիրակի մարզպետարանը կանի հնարավորը կազմակերպության ծրագրերի իրականացմանն աջակցելու ուղղությամբ, քանզի ինքն անձամբ շատ է կարևորում անչափահասների հիմնախնդիրների լուծումն ու նրանց իրավունքների պաշտպանությունը։

Հայաստան Նազելի Բաղդասարյան Շիրակի մարզ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին