Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվել է «Բոլոնիային»։ Հանդիպման միակ գոլը 35-րդ րոպեին խփել է Սվանբերգը։
Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Այս խաղից հետո «Ռոման» 25 միավորով 5-րդ տեղում է։