f

Անկախ

Արման Անդրեասյան․ «Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել իմ հաջողություններում»


Վերջերս Թեհրանում կայացած բանակային մարզիկների աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հրաշալի հանդես եկավ։ Մրցավայր մեկնած 8 մարզիկներն էլ դարձան մեդալակիր։
70 կգ քաշային կարգում փայլուն հանդես եկավ, անցկացրած բոլոր գոտեմարտերում հաղթեց և չեմպիոնի կոչումը նվաճեց հեռանկարային մարզիկ Արման Անդրեասյանը։
Անկախի հետ զրույցում Արմանը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ գնացել էր Իրան միայն ու միայն հաղթելու նպատակով։


-Շնորհավորում ենք կարևոր ստուգատեսում Ձեզ լավագույն կողմերով դրսևորելու  կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
- Շնորհակալ եմ։ Պատրաստվել էի հավաքականի մարզիչների և իմ անձնական մարզչիս հետ։ «Օլիմպավանում» մեկշաբաթյա ուսումնամարզական հավաքների մասնակցեցինք՝ աշխատելով ֆիզիկական պատրաստության վրա՝ առավելապես ուշադրություն դարձնելով տեխնիկային և տակտիկային։
Տրամադրված էի մարտական։ Անպայման ցանկանում էի ոսկե մեդալ նվաճել, այդ հոգեբանությամբ էի գնացել՝ միայն հաղթելու։


-Մրցագորգում հնարավորություն չտվեցիք մրցակիցներին։ Որևէ գոտեմարտ կառանձնացնե՞ք։
-Մրցակիցներս փորձառու և պատրաստված ըմբիշներ էին։ Բոլոր  գոտմերատներն էլ տպավորիչ էին, առավել տպավորիչը ռուս ըմբիշի հետ գոտեմարտս էր։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Վստահություն, ինչը շատ կարևոր է։ Հաղթանակը շատ սպասված էր. հասկացա, որ իզուր չէր այսքան տարիների իմ չարչարանքը:


-Երկրի համար դժվար ժամանակներում ի՞նչ եք զգում, երբ ներկայացնում եք Հայաստանը, երբ հաղթում եք և վեր է խոյանում  հայոց եռագույնը։
-Կա մեծ պատասխանատվություն՝ չսխալվելու, ամեն գնով հաղթելու։ Հաղթանակից հետո հաճելի են բոլոր ապրումները, հիմնը լսելը: Այդ ժամանակ մտածում էի ընտանիքիս և բոլոր այն մարդկանց մասին, որոնք նայում էին մրցումները: Գիտեի, որ ի սրտե ուրախ են, և ես հպարտություն էի զգում: Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել իմ հաջողություններում: 
Ամենամեծ ցանկությունս է, որ մեր երկրում խաղաղություն լինի, իսկ մենք մեր կողմից կանենք ամեն ինչ մեր եռագույնը բոլոր առաջնություններում բարձր պահելու համար։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Շարունակում եմ ինտենսիվ մարզումներս։ Պատրաստվելու եմ Հայաստանի առաջնությանը, ամեն բան անելու եմ ինձ կրկին լավագույն կողմերով դրսևորելու, լավ արդյունքներ գրանցելու համար։

 
 

Սպորտ ազատ ոճի ըմբշամարտ Արման Անդրեասյան հաղթանակ ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին