f

Անկախ

Նաիրա Մեսրոպյան. «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանս, մանավանդ այս դժվար ժամանակաշրջանում»


Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում   կայացած   հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունում։ ՀՀ հաշմանդամյին սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիստ Ստեփանյանի գլխավորությամբ մեր հավաքականը հրաշալի հանդես եկավ՝ նվաճելով 3 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ։ Հայաստանի հավաքականի կազմում իրեն լավագույն կողմերով դրսևորեց  2 ոսկե մեդալ նվաճեց Նաիրա Մեսրոպյանը  /կանգնած +65 կգ/՝ ձախ և աջ ձեռքերով  զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնուհին կիսվում է տպավորություններով՝ խոսելով հայրենիքը ներկայացնելու պատասխանատվության մասին։


-Շնորհավորում ենք Ռումինայում պատվո հարթակի առաջին աստիճանին  կանգնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատարաստվել ստուգատեսին։
-Շնորհակալ եմ։ Շուրջ 3 տարի է մարզվում եմ հայազգի հերոս Սարգիս Ստեփանյանի հիմնած ՀՀ  հաշմանդամային սպորտի ֆեդերացիային պատկանող մարզադահլիճում։
Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում բոլոր մրցաշարերին։ Իմ մարզիչ Գևորգ Ստեփանյանի կատարած աշխատանքի և իմ ակտիվ մարզումների շնորհիվ է, որ կարողանում եմ լավագույն արդյունք գրանցել։
 Բազկամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար մեր հավաքականը շատ լուրջ մարզումներ էր իրականացրել, և մարտական ոգով մեկնել էինք Ռումինիա։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր մրցակիցների մասին ի՞նչ կասեք։ Ամեն բան ընթացավ համաձայն նախատեսածի՞։
-Մարզաձևը պահանջում է մեծ ուշադրություն, մրցավարի հրահանգները ժամանակին լսելու կարողություն, կենտրոնացում, արագություն, մրցակցին ժամանակին զգալու և հաղթանակ գրանցելու համար։
Այս մրցաշարում ձախ ձեռքով մրցումային օրը եզրափակիչ դուրս եկա Ուկրաինայի ներկայացուցչի հետ, աջ ձեռքով մրցակիցս Ռուսաստանի հավաքականի կազմից էր։ Մրցակիցներս ուժեղ էին, երբեք չեմ թերագնահատում նրանց, բայց քանի որ իմ մարզական վիճակը ավելի լավ էր, հետևաբար հաղթանակն իմն էր։


-Մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում  յուրաքանչյուր հաղթանակով ավելի է ընդգծվում մարզիկների դերը։ Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում ներկայացնում եք երկիրը և հաղթելուց հետո վեր է խոյանում հայոց եռագույնը։
-Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանս, մանավանդ այս դժվար ժամանակաշրջանում։ Երբ հաղթանակը քոնն է լինում և սպասում ես այն կարևոր պահին, երբ պետք է աշխարհի մյուս բոլոր մասնակից երկրների ներկայությամբ հնչի Հայաստանի Հանրապետության հիմնը և ծածանվի եռագույնը, այդ ժամանակ է, երբ երկիրդ ներկայացնում ես մեծ պատվով և բոլորդ հույզերդ միախառնվում են, հուզմունքը՝ կրկնապատկվում։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Առաջիկայում մարզումներս կշարունակեմ նույն տեմպով՝ հարկ եղած դեպքում միշտ պատրաստ լինելով մասնակցել հետագա մրցաշարերին։ Ցանկանում եմ նշել, որ սպորտը շատ կարևոր է մեր կյանքում, և մարդիկ որքան հնարավոր է պետք է շատ հետևեն իրենց առողջ ապրելակերպին։
Ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որի մեծ հովանու ներքո մենք կարողացանք մեկնել,   մասնակցել մրցաշարին և պատովով վերադառնալ հայրենիք։
 

Սպորտ բազկամարտ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիա Սարգիս Ստեփանյան ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի Նաիրա Մեսրոպյան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին