Indian Express պարբերականի փոխանցմամբ՝ Նեպալում ինքնաթիռի ուղևորները ստիպված են եղել թռիչքուղու վրա հրել օդանավը: Գրում է Gazeta.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Բաջուր շրջանի Կոլթի օդանավակայանում և նկարահանվել է ականատեսների կողմից։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ թռիչքից առաջ օդանավի շասսի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Դրա պատճառով երթևեկությունը թռիչքուղու վրա երթևեկությունն արգելափակվել է։
Փորձելով շտկել իրավիճակը՝ ուղևորներն ու օդանավակայանի աշխատակիցներն ինքնուրույն հրել են ինքնաթիռը անվտանգ վայր։ Դրանից հետո մասնագետները հետազոտել են օդանավը և վերացրել են անսարքությունը և թույլատրել ինքնաթիռին օդ բարձրանալ։
Ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել նշանակման վայրում։