f

Անկախ

Մեկնարկել է «Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողովը


Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ապահովումն ու վերջիններիս համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ստեղծումն՝ այսօր մեկնարկել է «Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողովը։

ԱԺ նախաձեռնությամբ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)  աջակցությամբ կազմակերպված քննարկմանը բացման ելույթով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը,  Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ու Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը։

Նարեկ Մկրտչյանը, կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական դրսևորումների վերացումն ու նրանց համար առավել մատչելի պայմանների ապահովումն, ընդգծել է վերջիններիս և մասնավորապես՝ 2020 թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ձեռք բերած զինծառայողների կարիքների բազմակողմանի գնահատման ու զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի կարևորությունը․

«Զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման նպատակով՝ նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որոնցում, հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, կիրականացվեն  հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման և մի շարք այլ ծառայություններ»։

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ևս, կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում պետության և հասարակության դերը, կարևոր նախադրյալ  է համարել ԱԺ կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների ընդունումը․

«Մենք քաջատեղյակ ենք հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներից և մեր ամենօրյա աշխատանքի միջոցով փորձում ենք միջավայրն առավել հարմարավետ դարձնել նրանց համար։ Այս գործում պետք է շարունակենք համատեղել ջանքերը, որպեսզի վերջիններս ունենան հավասար հնարավորություններով ապրելու, իրենց իրավունքներն իրացնելու և՛ օրենսդրական, և՛ կիրառական հնարավորություններ»։

Մասնակիցների ելույթներին հաջորդել են նախ՝ պանելային, ապա թեմատիկ քննարկումները, որոնցում անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայությունների տրամադրմանը, կրթության և զբաղվածության ապահովմանն, ինչպես նաև տեղեկատվական և ֆիզիկական մատչելիությանն առնչվող մի շարք հարցերի։

Հայաստան Նարեկ Մկրտչյան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին