f

Անկախ

Այ մանկուրտներ, դուք տեղյա՞կ եք, որ Գյումրիում շատ ընտանքիների երեխաները ձմեռվա հագուստ չունեն, ֆեյսբուքով են հայտարարություն տարածում , որ իրենց օգնեն


Ուրեմն, նոր նայեցի Գյումրու ավագանու էսօրվա նիստը:Ուղղակի ապշած եմ այդտեղ հավաքվածների մի մասի տգիտությունից: Էդ Ջիլավյանը մեկ ասում է, որ տոնածառի խաղալիքների գնումն իրականացրել են 2019 թվականին և 2020 թվականին տոնածառ չի դրվել, մեկ էլ ասում է՝ խաղալիքները և լուսային շարքը պետք է թարմացնել, դրանք փչանում են , հին են:Ու այդ հարցին միջամտում է՝ գիտելիքների ոլորտային հարուստ պաշարով, պատհականորեն քաղաքապետի աթոռում հայտնված տղեն:

Հեչ մարդ էդ ավագանուց չի ասում, թե տարին մեկ անգամ եք տոնածառ դնում՝ 11 օր, էդ ին՞չ է լինում էդ խաղալիքներին ու լուսավորությանը , որ ամեն տարի խաղալիք եք իբր գնում: Դա մեկ:

Երկրորդ. Էդ խելացի տեսքով ճըպըճըպ անող ինչ-որ կանայք, որոնք պատահականորեն հայտնվել են ավագանու մեջ եւ բաժնի պետի աթոռում, ուղղակի պատկերացում չունեն համազգային ողբից: Նրանց համար կարևոր են տուրիստները, քաղաքի արտաքին տեսքը: Լսեք, էյ դուք.ծնողներն իրենց էրեխեքի, որոնք հայրենիք են պահել , հող են պահել, որ դուք էսօր տոնածառի վրա փող լափեք, դիակները չեն կարող գտնել, ամեն օր նոր զոհեր ենք տալիս, գերիներն տանջամահ են լինում թշնամու բանտերում , դուք տոնածառ -տոնածառ անվան տակ փող եք դուրս գրու՞մ ու տոն կազմակերպու՞մ: Հազար ամոթ, մանկամիտ մանկուրտներ:

Եվ վերջինը. ինձ համար երբեք ընկալելի չի եղել ձեռնպահ քվեարկությունը, առավել ևս, երբ այդպես քվեարկում է, այսպես կոչված, ընդդիմական թևը: Լավ էլի, ամոթ է, վախենու՞մ եք կողմ քվեարկել, թ՞ե չեք ուզում ակնհայտ դեմ լինել:

Մի խոսքով, էդ մանկամտությունը՝ ավագանի վերնագրով, ամոթալի երևույթ է, խարան ուղղակի: Էլ չասած՝ զզվելի:

Հա, ի դեպ, ցինիկաբար նստել են 600.000-ի ֆուրշետի սեղան գցելու <<բազար>> են անում:Ու նշվում է, որ դա Սամսոնյանի առաջին Նոր տարին է՝որպես քաղաքապետի: Թող էդ թազա քաղաքապետը իր հաշվին կազմակերպի ֆուրշետը, եթե դա իր պատվին գցվող սեղանի գումարն է: Քաղաքում խոսում են` Կուլակավանում ապրող տղա է, ձեռքն էլ քարի տակը չէ, թող իր հաշվին ծանոթանա քաղաքապետարանի աշխատակազմի հետ:Ինչո՞ւ բյուջեից՝իմ հարկերի հաշվին, այդ նպատակով պտի գումար դուրս գրվի:

Տո, այ մանկուրտներ, դուք տեղյա՞կ եք, որ Գյումրիում շատ ընտանքիների երեխաները ձմեռվա հագուստ չունեն, ֆեյսբուքով են հայտարարություն տարածում , որ իրենց օգնեն: Դուք, այ իրականությունից կտրված և զուգահեռ իրականության մեջ ապրող պատահականություններ, տոնածառին 10.000.000 դրամ եք հատկացնում, որ էդ երեխեքը գան, պըսսան ու սոված գնան իրենց տու՞ն: Ընդ որում, էդ տոնածառը արհեստական է , այսինքն, նորգնում անել պետք չէ, էդ տոնածառի կմախքը հազար տարի օգտագործվում է, այսինքն, դրա վրա փող չի ծախսվելու, հավաքողները՝ կոմունալի աշխատողներն են, որոնք իրենց աշխատանքի շրջանակներում,պտի հավաքեն տոնածառը։Բա էդ 10.000.000 միլիոնը ու՞ր է գնում:

Դուք ով եք, դուք ինչ եք:Լաքած ինքնահմայված դեմքով խաղալիք եք ընդամենը:

Ու վերջինը. փաստորեն, Գյումրու քաղաքապետարանի ուռճացված աշխատակազմում շարունակում են գերակայել տիղմային որոշ կադրեր:Խոսքը, տարիքի մասին չէ, այլ՝ խոր էշելոնացված տգետների եւ կաշառասերների: Ու այդ աշխատակազմի աշխատավարձի բարձրացման մասի՞ն է հոգ տանում ավագանու ընդդիմական թևի մի թիմը : ԱՅ մարդ, դուք իսկականից մազալու եք:

Լիլիթ Աղեկյան ՖԲ Գրառում Գյումրի ավագանու նիստ Հայաստան

Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ
Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակվելու. Արթուր Հովհաննիսյան
Չկա այլ խելագար կառավարություն, որն իր փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր հսկա տարածքներ օկուպացված են. Մանուկյան
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
ՔՊ-ն ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինքը ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
«Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի». երևանյան թատրոնների վրա փակցված գրություններով կոչ են արել չլռել
Ավելին
Ավելին