Վրաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 211 839 պատվաստում։ Այս մասին տեղեկություն է տարածել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը. գրում է aliq.ge-ն:
Ըստ կենտրոնի տվյալների՝ առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 183 932 մարդ, կամ չափահաս բնակչության 41,7%-ը։
Միաժամանակ, ամբողջությամբ պատվաստվել է 1 009 992 մարդ՝ չափահաս բնակչության 35,24%-ը։ Դեկտեմբերի 2-ին կատարվել է 11 699 պատվաստում։ Ամենաշատ պատվաստումները կրկին իրականացվել են Թբիլիսիում՝ 3 889 մարդ։ Մյուս շրջաններում տվյալները հետևյալն են. Իմերեթի` 1 663, Աջարիա` 1 318, Սամեգրելո-Զեմո Սվանեթի` 1 271, Քվեմո Քարթլի` 1 013, Կախեթի` 863, Գուրիա` 543, Շիդա Քարթլի՝ 504, Սամցխե-Ջավախեթի՝ 268, Մցխեթա-Մթիանեթի՝ 260, Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 107: Հիշեցնենք՝ Վրաստանում պատվաստումներն այս պահին իրականացում են 3 պատվաստանյութով՝ «Pfizer», «Sinopharm» և «Sinovac»։