f

Անկախ

Գևորգ Թադևոսյան․ «Պետք է հաղթանակներ կերտենք և աշխարհին ցույց տանք, որ ուժեղ ենք ու կանգուն»


Վերջերս Թեհրանում կայացած բանակային մարզիկների աշխարհի առաջնությունում  հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը բավական հաջող հանդես եկավ։ 
87 կգ քաշային կարգում անցկացրած բոլոր գոտեմարտերում հաղթեց և չեմպիոնի կոչումը նվաճեց մինչև 23 տարեկանների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, հեռանկարային մարզիկ Գևորգ Թադևոսյանը։
Անկախի հետ զրույցում Գևորգը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ այս առաջնությունն անչափ կարևոր էր, քանի որ մարզիկները Հայկակ
ան բանակն էին ներկայացնում։ 
-Շնորհավորում ենք կարևոր ստուգատեսում Ձեզ լավագույն կողմերով դրսևորելու  կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Այս առաջնությանը շատ լավ էի նախապատրաստել՝ բավական լուրջ մոտենալով, քանի որ ներկայացնում էի նաև Հայկական բանակը, ինչն ավելի էր պարտավորեցնում։ Մեծ ցանկություն ունեի հաղթելու։
Մրցաշարից առաջ անցել էինք կարճ, բայց շատ արդյունավետ հավաք «Օլիմպավանում»՝ Էդուարդ Սահակյանի և Սամվել Գևորգյանի գլխավորությամբ՝ ամեն բան անելով, որ լիովին պատրաստ մոտենանք   մրցաշարին ու, փառք Աստծո, ամեն բան  լավ ընթացավ։ Տրամադրությունս շատ բարձր էր, չնայած  որ աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այդքան էլ հաջող հանդես չէի եկել, բայց կարողացա ճիշտ հետևություններ անել և այս ստուգատեսին լիարժեք պատրաստ մոտենալ։


-Մրցաշարի կազմակերպվածության, Ձեր մրցակիցների, անցկացրած գոտեմարտերի մասին կխոսե՞ք։
-Իրանում ամեն բան հրաշալի էր կազմակերխպված, մեզ լավ ընդունեցին։ Մրցակիցներս բոլորն էլ ուժեղ և պատրաստված մարզիկներ էին, յուրաքանչյուր անցկացրած գոտեմարտ էլ անչափ կարևոր էր։ Առաջին մրցակիցս Ալժիրից էր․ կարողացա ժամանակից շուտ հաղթանակի հասնել։ Առավել տպավոորիչ էին կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը։ Կիսաեզրափակչիս մրցակիցը Իրանից էր։ Իրենց երկրում, իրենց մարզիկի հետ մրցելը այդքան էլ հեշտ չէր։ Գոտեմարտը շատ լարված էր ընթանում, բայց, մարզիչներիս լսելով, կարողացա հաղթել 7։1 հաշվով և դուրս գալ եզրափակիչ, որտեղ մրցակիցս Լեհաստանի ներկայացուցիչն էր։ Վերջինս մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության  բրոնեզե մեդալակիրն էր։ Գոտեմարտը շատ լարված ընթացավ՝ 1։1։ Մինչև վերջին վայրկյանը պայքարեցի, փառք Աստծո, կարողացա հաղթել և նվաճել ոսկե մեդալ։ Սա առայժմ իմ կարիերայի ամենաբարձր նվաճումն է։ 


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Շատ ուրախ եմ, որ կարողացա բարձրացնել հայոց եռագույնը Բանակայինների աշխրահի առաջնությունում և Իրանում հնչեցնել մեր օրհներգը։
Այս հաղթանակը շատ կարևոր էր ինձ համար՝ թե՛ նվաճման, թե՛  փորձի առումով։ Հաջորդ մրցաշարերում ավելի վստահ ինձ կզգամ։ Ճիշտ է, հաղթել եմ, բայց նաև  մարզիչներիս հետ միասին պետք է վերլուծություններ անենք՝ եղած թերությունները շտկելու, բացթողումները լրացնելու և մյուս մրցաշարերին կրկին լիովին պատրաստ մոտենալու նպատակով։


-Երկրի համար դժվար ժամանակներում ի՞նչ եք զգում, երբ ներկայացնում եք Հայաստանը, երբ հաղթում եք և վեր է խոյանում  հայոց եռագույնը։
- Այս պահին յուրաքանրյուր մրցաշար շատ պատասխանատու է, ամեն մի հաղթանակ՝ չափազանց կարևոր։ Հաղթելու նպատակով էինք մեկնել, որ եռագույնը բարձ պահենք և աշխարհին ցույց տանք, որ ուժեղ ենք և կանգուն։
Կա մեծ պատասխանատվություն։ Երբ կանգնում ես պատվո հարթակի առաջին աստիճանին, հնչում է հիմնը, զգացողություններն անբացատրելի են՝ յուրաքանչյուր մարզիկի համար ամենացանակալի ու հաճելի պահերից։ 


-Հավաքականը բավական հաջող հանդես եկավ՝ թիմային հաշվարկում գրավելով 3-րդ տեղը։
-Նշեմ, որ սա միայն իմ հաղթանակը չէ, այլ թիմային աշխատանքի արդյունք է։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք իմ կողքին են։ Ուրախ եմ, որ մեր հավաքականը շատ լավ հանդես եկավ,  ուժեղ կազմով էինք մեկնել, յուրաքանչյուրն էլ արժանի էր հաղթանակի։ Թիմը շատ համախմբված էր, ինչը ևս ոգոևորում էր մրցագորգում։ Երբ տեսնում ես թե ինչպես են քեզ համար մտահոգվում, վստահությունդ կրկնապատկվում է։
Ցանկանում եմ նշել, որ իմ հաջող ելույթներում մեծ ներդրում ունեն նաև անձնական մարզիչներիս՝ Ալիկ Հովհաննիսյանը և Վարդանես Թադևոսյանը՝ հայրս։ 


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Վերսկսել եմ մարզումներս, մասնակցելու եմ Հայաստանի առաջնությանը։ Փորձելու եմ առավելագույնս պատրաստված մոտենալ մրցմանը, հաղթել և հավաքականում ընդգրկվել։
 

հունահռոմեական ըմբշամարտ մրցաշար ոսկե մեդալ Սպորտ Գևորգ Թադևոսյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Ավելին
Ավելին