f

Անկախ

Վարակակիրների խմբում երեխաներ քիչ կան, հղիների թիվը նույնպես քիչ է. Թորոսյան


Պիկի կանխատեսում անել հնարավոր չէ, պիկ կարող է լինել ցանկացած պահի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք նախարարությունն արդեն կարո՞ղ է իմանալ կորոնավիրուսի տարածման պիկը երբ է լինելու։

«Պիկը միշտ երեւում է, երբ արդեն սկսում ես ամեն օր նվազող դեպքեր, եթե մենք ազգովի այդ բոլոր միջոցառումներն իրականացնենք, շարունակենք հայտնաբերումները եւ ինչ-որ մի պահից սկսենք ամեն օր ավելի քիչ դեպքեր արձանագրել, կարող ենք ասել՝ երեկ չէ առաջին օրը վիրուսի պիկն էր եւ այսուհետ ունենալու ենք անկում։ Այդ օրը կանխատեսել մենք չենք կարող, սական ամեն ինչ պետք է անենք, որ այդ օրը մոտենա»,- ասաց նախարարը։

Լրագրողի դիտարկմանը, որ այսօրվա վարակիրների թիվը «թռիչքաձեւ աճի» է հասել, նախարարը չհամաձայնեց. «Ես չէի անվանի թռիչքաձեւ աճ, պարզապես կանվանեի՝ այսօր ավելի շատ դեպք էր, քան՝ երեկ։ Պայմանավորված է 2 հանգամանքով. իհարկե, կա վարակի տարածում, որը ոչ ոք չի կարող հերքել, կան նոր օջախներ, հատկապես բերովի, ինչպես նաեւ նախկինում եղած օջախներից նոր օջախների առաջացում, ինչպես նաեւ մեր կողմից ամեն օր կատարվող թեստավորման աճով»։

Թորոսյանը նշեց, որ վարակակիրների խմբում երեխաներ քիչ կան, հղիների թիվը նույնպես քիչ է. «Կան տարեցներ, որոնք ռիսկային խմբում են։ Պացիենտների մոտ 80 տոկոսը գրեթե անսիմպտոմ է, այսինքն՝ կամ շատ թեթեւ ջերմություն ունի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք:

Վերջին տվյալներով ապաքինվել է 33 անձ, 4 պացիենտ մահացել է:

Արսեն Թորոսյան ՀՀ Առողջապահության նախարարություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին