Արմավիրի մարզում, դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 11:15-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 28-ամյա Լևոն Ա.-ի վարած Chevrolet մակնիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 63-ամյա Մնացական Մ.-ի վարած Օpel մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Օpel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: